Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԻԹ Է, ՈՐ ՈՉ ՈՔ ՄԵՆԱԿ ՉՄՆԱ

Անկախ տարիքից բոլորիս սրտում ապրում է մի երեխա, որ Ամանորի նախաշեմին միշտ արթուն է՝ հրաշքների սպասումով։ Նոր տարին մեզ միշտ թվում է խաղին ավելացված մեկ րոպե, մեկ պահ, մեկ հնարավորություն՝ անկատար թողած ցանկություններն ու նպատակներն իրագործելու համար։

Նոր տա­րին ա­ռիթ է ոչ միայն ա­ռաջ նա­յե­լու, այլև հին վի­րա­վո­րանք­նե­րը մո­ռա­նա­լու հա­մար։ Այն իր հետ միշտ բե­րում է բա­րի ու ան­կեղծ տրա­մադ­րու­թյուն, հե­քիա­թա­յին մթ­նո­լորտ, թվում է` ան­գամ օդն է հա­գե­ցած ա­մա­նո­րյա կա­խար­դանք­նե­րով ու հրաշք­նե­րով։ Երևի չեմ սխալ­վի, երբ ա­սեմ, որ Ա­մա­նո­րը լա­վա­գույ­նի սպա­սու­մի ժա­մա­նակն է։
Ան­շուշտ, շա­տե­րի կյան­քում կա­տար­վել են ա­մա­նո­րյա հրաշք­նե­րը, իսկ շա­տե­րի մոտ՝ ոչ։ Ի­հար­կե, տխուր է։ Բայց ին­չը՞։ Այն, որ հրաշք չի՞ լի­նում։ Ո՜չ, դա նկա­տի չու­նեմ։ Ա­սածս այն է, որ մար­դիկ մինչև հի­մա չեն ըն­կա­լել Ա­մա­նո­րի ճիշտ ու ի­րա­կան հրաշ­քի էու­թյու­նը։ Գի­տեմ, տա­րօ­րի­նակ է, բայց կփոր­ձեմ ա­սածս հիմ­նա­վո­րել վեր­ջերս դի­տած շատ զվար­ճա­լի, բայց խո­րը հո­գե­բա­նու­թյուն ար­ծար­ծող «Թե ինչ­պես Ոզ­նին ու Ար­ջու­կը դի­մա­վո­րե­ցին Նոր Տա­րին» խոր­հր­դա­յին շր­ջա­նի մուլտ­ֆիլ­մով։
Ոզ­նին ու Ար­ջու­կը ո­րո­շում են Նոր Տա­րին նշել միա­սին, սա­կայն տա­նը բա­ցա­կա­յում էր տո­նա­ծա­ռը։ Նրանք եր­կու­սով գնում են ան­տառ՝ տո­նա­ծառ փնտ­րե­լու։ Եր­կար փնտր­տու­քից հե­տո՝ ձեռ­նու­նայն վե­րա­դառ­նում են տուն։ Ոզ­նին նկա­տում էր, որ ա­ռանց տո­նա­ծա­ռի Ար­ջու­կը շատ տխուր է և ո­րո­շում է ին­քը դառ­նալ տո­նա­ծառ։ Կանգ­նում է տան մի ան­կյու­նում և ար­ջու­կին խնդ­րում, որ խա­ղա­լիք­նե­րով ի­րեն զար­դա­րի։ Նրանք վեր­ջա­պես լիար­ժեք ու­րախ են։ Եր­կար տո­նե­լուց հե­տո՝ Ար­ջու­կը հարց­նում է. «Ոզ­նի՜, իսկ դու վա­ղը նույն­պե՞ս տո­նա­ծառ կլի­նես»։ Դրա­կան պա­տաս­խան ստա­նա­լով՝ Ար­ջու­կը հան­գիստ սր­տով պառ­կում է քնե­լու, իսկ Ոզ­նին (որ ար­դեն տո­նա­ծառ էր) շա­րու­նա­կում է եր­գել նրա հա­մար։
Կար­ծում եմ, մուլտ­ֆիլ­մը մեզ սո­վո­րեց­րեց Ա­մա­նո­րի բա­րի խոր­հուր­դը։ Նա ցույց տվեց, որ բո­լորն էլ ար­ժա­նի են մի փոք­րիկ հրաշ­քի, մի գդալ սի­րո։ Ան­կախ նրա­նից, թե ինչ­պես ենք վե­րա­բեր­վում Ա­մա­նո­րին, այն տոն է, ո­րը մեկ սե­ղա­նի շուրջ է հա­վա­քում հա­րա­զատ­նե­րին ու ըն­կեր­նե­րին, ով­քեր չէին կա­րո­ղա­ցել տես­նել մի­մյանց մեկ ամ­բողջ տա­րի, նույ­նիսկ ա­վե­լի։ Տոն, երբ և՛ մե­ծե­րը, և՛ ե­րե­խա­նե­րը բերկ­րան­քով նվեր­ներ են պատ­րաս­տում մի­մյանց հա­մար։ Օր, ո­րի հա­մար մեր մայ­րե­րը պատ­րաստ­վում են շա­բաթ­ներ շա­րու­նակ: Ա­մա­նո­րը միաս­նու­թյուն և ան­ձն­վի­րու­թյուն պարգևող տոն է։ Եւ մի՞­թե քիչ է, երբ Ա­մա­նո­րին դու մե­նակ չես...

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ