[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             110712_OBSE_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Ժակ Ֆորին /Ֆրանսիա/:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Subscribe to this RSS feed