[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2012

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ԳՈՐԾ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ

Առաջին անգամ է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի քննությանն է ներկայացվում Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն վերաբերող բողոքը։ 2003 թվականին դատավարությունը սկսվելուց ի վեր՝ տարբեր դաշնային դատարաններ հակասական դիրքորոշումներ են ընդունել այս գործի վերաբերյալ։

ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԹԱՏԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Komitas.jpg ՙՄենք մեր սարերն ենք՚. այս խորագիրն է կրում Կոմիտաս Դանիելյանի նոր գիրքը, որը լույս է ընծայվել պետպատվերով և ընդգրկում է հեղինակի` Արցախյան գոյամարտին առնչվող համանուն ու ՙՊըլը Պուղին Մոսկովում՚ և Մեծ եղեռնի թեմայով գրված ՙՏո լաճ տնավեր՚ պիեսները:

ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ

2.jpgՀուլիսի 1-10-ը Արցախի պետական կամերային նվագախումբը հյուրընկալվեց Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Նվագախմբի հյուրախաղերն անցան հաջողությամբ, տեղական թերթերը ջերմորեն արձագանքեցին տրված համերգներին։ Նորվեգիայում անցկացրած տասնօրյա շրջագայությունների մասին իրենց տպավորություններն են արտահայտում։  

ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՊԱՏԿԵՐԸ ՆՈՒՅՆՆ Է

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղյան և  ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց:

ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

Քրդերը պետականությունից զրկված խոշորագույն էթնոսն են աշխարհում։ Իրենց պետությունն ստեղծելու փորձերը քրդերը ձեռնարկել են ամբողջ 20-րդ դարի ընթացքում, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել, ամենից առաջ, աշխարհաքաղաքական հիմնախնդիրների և ՙանկախ Քրդստանի՚ ստեղծմանն աջակցելուն առաջատար համաշխարհային խաղացողների անպատրաստ լինելու պատճառով։

ՙՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ՚

Sayeh_Laporte_1_.jpgՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված միջազգային գիտաժողովին հրավիրված էին գիտնականներ աշխարհի մի շարք պետություններից։ 
Պատմության և մշակույթի ոլորտները ներկայացնող՝ մեկ տասնյակից ավելի օտարերկրացի հետազոտողներ զեկուցումներ ունեցան Երևանում և Ստեփանակերտում՝ իրենց գնահատականը տալով հայկական պատմամշակութային ժառանգությանը։ 
Subscribe to this RSS feed