[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012

ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների հոսքը կայուն աճում է

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տրամադրած տվյալներով` սույն թվականի օգոստոսի 21-ի դրությամբ ԼՂՀ են  այցելել 10 հազար 667 արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ս.թ. հուլիսին հանրապետություն են այցելել 3 հազար 723 մարդ /2011 թ. հուլիսին` 2 հազ. 165 մարդ/, իսկ օգոստոսի 1-ից մինչև 21-ն  ընկած ժամանակահատվածում` 3 հազ. 124 մարդ /2011թ. օգոստոսին` 2 հազ. 870 մարդ/:

ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ

2012թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 60 մլրդ դրամ` 2011թ. հունվար-հունիսի 54,4 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 10,1տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100,1 տոկոս (2011թ. համապատասխանաբար 6,0տոկոսի և 103,8տոկոսի փոխարեն): 2011թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 412,2 հազ. դրամ, 1043,6 ԱՄՆ դոլար կամ 804,7 եվրո` 2011թ. հունվար-հունիսի 377.2հազ. դրամի, 1019,1 ԱՄՆ դոլարի, 725,3 եվրոյի դիմաց:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 altԱրցախի պետհամալսարանի դահլիճն երկու  օր  հյուրընկալել էր 2-5-րդ դասարաններ փոխադրված երեխաների, որոնք իրենց XO համակարգիչներով եկել էին ՆՈւՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի  պատասխանատուների հրավերով՝։

ԲԱՔՎԻ ԿՐՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԻ ՇՈՒՐՋ

Արդեն  գրեթե 15 տարի  լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման  բանակցությունները  տարվում են  ինքնատիպ, կարելի է ասել, ոչ ստանդարտ ձևաչափով։  Ձևաչափն ստեղծվել է  այն բանից  հետո, երբ պաշտոնական Բաքուն հրաժարվել է   ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող բանակցություններում  Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների  հետ դեմառդեմ հանդիպումից։

ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԾ ՇԵՅԽԸ ՖԵԹՎԱ Է ԱՐՁԱԿԵԼ՝ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ

Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին՝ կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար։
Այս բացառիկ փաստաթուղթը ֆեթվա կամ կրոնական հրամանագիր է, որն արձակվել է 1909 թվականի մայիսին Եգիպտոսի Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի կողմից և դատապարտում է թուրք մահմեդականներին Օսմանյան կայսրության խոշոր քաղաքներից մեկում՝ Ադանայում 30 հազար հայերին կոտորելու համար։

ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ՓՐԿՎԵՑ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

 DSC04041.jpgԴեռևս 2010 թվականին  հանրապետության ՙԱրևիկ՚ մանկական հիվանդանոցի գրանցամատյանում գրանցվել է գաստրոշիզիս ախտաբանությամբ նորածնի բացառիկ  վիրահատություն։ Բարդության առումով արված վիրահատությունն եզակի էր Հայաստանում և Անդրկովկասում։ 

Subscribe to this RSS feed