[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2012

Դիտարկում

         Օգոստոսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի  շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 220812_Kaspshik_Info.jpgՕգոստոսի 22-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

            Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ՝ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Qaracux_8.jpgԱրցախում արդեն սկսվել է քարածխի հանքի շահագործումը: Գործի պատասխանատուները դեռ չեն շտապում վերջնական թվեր բարձրաձայնել, բայց անգամ առաջին, դեռևս փորձնական փուլում, արձանագրվել են տպավորիչ արդյունքներ։ 

ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Այս հարթությունում Սփյուռքի հնարավորությունների օգտագործումն 
առանձնակի կարևորություն է ստանում 
ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հուլիսի սկզբներին ոչ պաշտոնական այցով գտնվում էր Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։  
Տեղի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աջակցությամբ նա հանդիպումներ է ունեցել նահանգի խորհրդարանում, Սիդնեյի Հայ մշակութային կենտրոնում, ավստրալացի գործընկերների հետ քննարկել Արցախի հետ հնարավոր համագործակցության ուղիները։

ՉՆԱՅԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՖԵԹՎԱՆ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել։ Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների։

ՀՈԲԵԼՅԱՆԸ ԱՌԻԹ՝ ԽՈՍԵԼՈՒ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

DSC_3847.jpgՕգոստոսի 22-ն Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի հիմնական շարժառիթը լիբանանահայ ՙԱզդակ՚ թերթի 85-ամյակն էր և իր՝ հուլիսին Բեյրութ կատարած այցելությունը: Միջոցառմանը հրավիրված էին հանրապետության լրատվամիջոցների  և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ

kazm_1_.jpgՓյունիկ՚  բարեգործական հիմնադրամը Երևանում լույս է ընծայել լիբանանահայ ճանաչված գործիչ Գևորգ Գանտահարյանի մասին ծավալուն ժողովածու՝ ՙԳևորգ Գանտահարյան՝ ամենուն ուսուցիչը՚ վերտառությամբ:

ԼՂՀ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԿԱՅՈՒՆ ԱՃՈՒՄ Է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տրամադրած տվյալներով` սույն թվականի օգոստոսի 21-ի դրությամբ ԼՂՀ են  այցելել 10 հազար 667 արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ս.թ. հուլիսին հանրապետություն են այցելել 3 հազար 723 մարդ (2011 թ. հուլիսին` 2 հազ. 165 մարդ), իսկ օգոստոսի 1-ից մինչև 21-ն  ընկած ժամանակահատվածում` 3 հազ. 124 մարդ (2011թ. օգոստոսին` 2 հազ. 870 մարդ): 
Subscribe to this RSS feed