[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 11 Ապրիլի 2013

ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարաղայի կոտորածի 21-րդ տարեդարձի կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է  խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով։ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

DSC_9399.jpgԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի 2013թ. փետրվարի 28-ի որոշմամբ ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով, հաստատվել հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը։ Ապրիլի 9-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացավ  հանձնաժողովի անդրանիկ նիստը։ 

ՔՍԱՆԸ ԴԵՌ ՉԷՐ ԲՈԼՈՐԵԼ

Միջնակարգն ավարտել է 1989-ին` փայլուն գնահատականներով, ու նույն տարում ընդունվել Երևանի Մխիթար Սեբաստացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ Բժիշկ պիտի դառնար, բայց ուսումը կիսատ թողեց։ 91-ին 2-րդ կուրսի ուսանող էր, երբ անդամագրվեց Նիկոլ Դումանի անվան ջոկատին ու եկավ Արցախ։ Եկավ հայրենի հողը պահելու, եկավ կռվելու ու հերոսանալու։ 
ՙՋոկատի հոգին էր նա ու լավագույն հետախույզը՚։ Մարտական ընկերներն են ասում ու բազում օրինակներով հաստատում։  Ֆիդայու քաջությունը, մարտական կեցվածքը, համեստությունը,  շիտակությունն էին բնորոշ նրան։ 

ՙՏՂԱՄԱՐԴԻԿ ԴԱՐԲԻՆ ԵՆ, ԿԱՆԱՅՔ` ՈՍԿԵՐԻՉ՚

1807.jpgՍիրված երգիչ, ՙՍայաթ-Նովա՚ վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՙՍայաթ-Նովա՚ մշակութային միության և Աշուղների միության հիմնադիր, Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանի հետ մեր հադիպումների և զրույցների արդյունքում նրան ճանաչեցի որպես կնահարգ և կնամեծար տղամարդու: Մեր զրույցի սկզբում փորձեցինք պարզել` ո՞վ է հայ կինը` ըստ Թովմաս ՊՈՂՈՍՅԱՆԻ:

ՙԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԼՈՒՐՋ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ՚

Ամեն տարի, երբ անց է կացվում մանկապատանեկան երգչախմբերի ՙԵրգող Հայաստան՚ հանրապետական մրցույթը, Արցախն իր մասնակցությունն է բերում այդ  համահայկական տոնակատարությանը: Այս տարին էլ բացառություն չէր:
Անցած շաբաթ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում անց է կացվել մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 6-րդ մրցույթի առաջին` ընտրական փուլը, որին մասնակցել են չորս՝  Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Հադրութի երաժշտական դպրոցի, Տողի արվեստի դպրոցի և Ասկերանի երաժշտական դպրոցի խմբերը:

ՀԱՑ. ՈՐՔԱՆ ԱՅՆ ՈՒՏԵԼ

bread.jpgԱշխարհի մի շարք ժողովուրդներ, այդ թվում հայերս, թանկագին հյուրին աղ ու հացով ենք դիմավորում։ Ավանդական այս սովորությունը բարեհաջողության խորհրդանիշ է, քանի որ աղը մի ժամանակ ամենաթանկ սննդամթերքն էր համարվում։ Նա լավացնում էր գրեթե բոլոր սննդամթերքների համը, իսկ հացն էլ մարդու համար միշտ եղել և մնում է ամենահիմնական սննդամթերքը։ 
Subscribe to this RSS feed