[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2013

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր

  Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։

Ա. ՍԵՅՐԱՆՅԱՆ. ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ

sejranyan.jpgՂարաբաղյան շարժման 25-ամյակի տոնակատարության ծրագրի շրջանակներում  շոշափվել է  1965թ. մարզի մտավորականության կողմից Հայաստանի  հետ վերամիավորվելու  համար պայքարի նոր էջ հանդիսացած ՙՏասներեքի՚ հայտնի նամակը` ուղղված ԽՄԿԿ Կենտկոմին: Տասներեք ստորագրողների շարքերում էր  Ստեփանակերտի նորաստեղծ էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Ալբերտ Սեյրանյանը, ով, չնայած օբյեկտիվ և արհեստական խոչնդոտներին, մեծ ներդրում ունեցավ մարզի արդյունաբերության զարգացման գործում։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

Հայկական ազգային կուսակցությունները 1988-ին Լոս Անջելեսում հանդես եկան համատեղ հայտարարությամբ  
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարը մեծ ոգևորություն առաջացրեց Սփյուռքում, որի գոյությունը հետևանք է Հայոց Մեծ եղեռնի ու նաև հանուն ազգափրկության հայի գործադրած ջանքերի վկայություն։ Հայրենիքից հեռու, օտար ափերում հանգրվանած մեր հայրենակիցների համար արցախցու ազատատենչ ոգու արտահայտությունը կարող էր միայն հպարտության զգացում առաջացնել։

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՄՔՆ Է

Armen.jpgԳարնանը մայրաքաղաքում իրականացվող անհրաժեշտ աշխատանքների, հայտարարված բարեկարգման, ծառատնկման և սանմաքրման միամսյակի, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի և Հաղթանակի օրվա տոնակատարությունների շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից նշյալ աշխատանքները համակարգող, քաղաքապետի տեղակալ Արմեն ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

ՍՏԵՂԾԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐ

Այսօր, ինչպես եւ նախորդ տարիներին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մտահոգված է երկրի զարգացման մեջ  երիտասարդության  ներգրավվածության խթանմամբ, նրա ապրելակերպով, ընտանեկան խնդիրներով։ Դա է վկայում նախորդ ամսին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվության ժամանակ  ԼՂՀ Նախագահի հետաքրքրվածությունը երիտասարդների առօրյայով:  

ՈՒՍՈՒՑՉԻՆ Է ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԱՄԵՆԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՈՐԾԸ

alt34 տարի է արդեն, ինչ ուսուցչուհի Վերա Սուլեյմանյանի աշխատանքային յուրաքանչյուր օրն սկսվում է դպրոցական զանգի ղողանջներով: Քանի՛-քանի փոքրիկի ձեռքից է նա բռնել եւ գրչի հմուտ շարժումով սովորեցրել մաշտոցյան տառերը, ոգեւորել, քաջալերել իր սաներին եւ սեր արթնացրել նրանց մեջ դեպի ուսումն ու մայրենին: 
Մայրենիի նվիրյալ, իր սաներին սիրող, ուսուցչի կոչմանն արժանի արցախուհի, գեղեցիկ ընտանիքի մայր՝ ահա այսպես կարելի է բնորոշել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան հ. 7 դպրոցի դասվար Վերա Սուլեյմանյանին, ով իր կյանքի փորձով համոզվել է, որ մարդ, ինչ մասնագիտություն էլ ունենա, արդյունքի հասնելու համար  պետք է նվիրումով աշխատի: Եվ հենց այդ նվիրումն է, որ  տարիների  անխոնջ աշխատանքի արդյունքում  իր բարի պտուղներով բերկրանք է պարգեւել Սուլեյմանյան մանկավարժին: 

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆՑԸ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության և Ստեփանակերտի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի և  մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության համակարգման հետ կապված հարցեր: 
Subscribe to this RSS feed