[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը

 Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

 Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի այս օրը համայն հայությունն աշխարհի բոլոր ծայրերում իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեկ անգամ եւս իր ձայնն է բարձրացում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Իր ձայնն է բարձրացնում` հանուն պատմական արդարության հաղթանակի եւ հանուն հետագա ցեղասպանությունների բացառման:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են շինարարական կանոնների պահպանման վերաբերյալ հարցեր: Առիթը` Արցախի հեռուստատեսության <Օր> լրատվական ծրագրով երեկ "Առանց մեկնաբանության" հեռարձակված  տեսանյութն էր, որտեղ շինարարները ասֆալտապատման աշխատանքները իրականացնում են անձրևային պայմաններում:

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեւոն Մնացականյանը  նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչեւ 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆ ՈՒ ՆՎԻՐՅԱԼԸ

manucharov.jpg Արցախյան ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքում իր ուրույն տեղն ուներ Արկադի Մանվելի Մանուչարովը, ով իր գիտակցական ողջ կյանքում ձգտել է արտահայտել  իր ժողովրդի նվիրական իղձերը։ 

Արկադի Մանուչարովը ծնվել է 1931 թվականին։ Միջնակարգ կրթություն է ստացել հայրենի Ստեփանակերտում, իսկ բարձրագույնը՝ Մոսկվայում։ Նա մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար էր։ 1960-ականներին Մանուչարովն ակտիվ մասնակցություն է ունեցել Մայր Հայաստանին Արցախի վերամիավորման պայքարին, որի համար ենթարկվել է հալածանքների։ 
Subscribe to this RSS feed