[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013

2014 Թ. ԼՂՀ-ՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, կառավարության ղեկավարը շնորհավորեց առանձին գերատեսչությունների նոր ղեկավարներին` պաշտոններում նշանակվելու առթիվ և  նրանց մաղթեց հաջողություններ պատասխանատու  գործում:

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր

               Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

05.jpgՄերօրյա պաշտոնական Թուրքիան՝ երիտթուրքական ծրագրի շարունակող
Օսմանյան կայսրությունում հայ բնակչության նկատմամբ իրականացված Ցեղասպանության միջազգային առաջին արձագանքն արձանագրվեց  1915թ. մայիսի 24-ին. Անտանտի պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում Հայոց ցեղասպանությունը բնորոշվեց որպես ՙհանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ՚։ Կատարված հանցագործության համար նրանք պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը։ 

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ԿԱՅԱՑԱՎ

sub.jpgԼՂՀ կառավարության որոշմամբ՝ ընթացիկ ամիսը հանրապետությունում հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ, որի շրջանակներում ապրիլի 20-ին Ստեփանակերտում կազմակերպվեց առաջին շաբաթօրյակը։ 
Համաքաղաքային միջոցառմանը, որ վեր էր ածվել տոնախմբության, մասնակցեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Ներգրավվել էին հանրակրթական դպրոցներն ու քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները։ 

ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՇՈՇԿԱՎԱՆՔԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆԸ

dddd.jpgԱպրիլի 20-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աջակցությամբ և ՙԶեփյուռ՚ բնապահպանական, ՙՀայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական, ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚, ՙԱռաջ, Արցախ՚ հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով կազմակերպվեց ծառատունկ  Շոշկավանք եկեղեցու տարածքում։

ՀԱՂԹԵՑ ՎԱՂՎԱ ԶԻՆՎՈՐԸ

774.jpgԼՂՀ պաշտպանության և կրթության ու գիտության  նախարարությունների նախաձեռնությամբ ապրիլի 18-20¬ն անցկացվեց ՙԱրծվիկ՚ ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը: Երեք օր տևած մրցումներում հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող 8 թիմերն իրենց հմտություններն ու կարողությունները ցուցադրեցին շարային պատրաստություն, ավտոմատի ոչ լրիվ քանդում-հավաքում և պահեստատուփի լիցքավորում, հրաձգություն, քաղպաշտպանություն, ֆիզիկական պատրաստություն մարզաձևերից: Թիմերը շրջանային (քաղաքային) փուլում հաղթողներն էին: 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԻՆՔՆԱՀԱՆԳՍՏԱՑՄԱՆ ԱՌԻԹ ՍՏԵՂԾԵՆ

 8888.jpgՕրերս Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանում շնորհանդես էր:  Առիթը` համալսարանի 17 տարվա պատմությունը, ձեռքբերումներն ու արձանագրած հաջողություններն ամփոփող  ՙԱնվանն արժանի համալսարան՚ տեսաֆիլմն էր եւ համալսարանի ՙՆարեկ՚ գիտակրթական հանդեսի վերընծայումը: Ֆիլմի ցուցադրմամբ  էլ սկսվեց միջոցառումը: Ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարարության պատասխանատուներ, հյուրեր, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Ֆիլմի մասին հնչեցին կարծիքներ:  Այնուհետեւ  ներկաները ծանոթացան   համալսարանի ՙՆարեկ՚ գիտակրթական հանդեսի տեսությանը։

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Subscribe to this RSS feed