[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 04 Ապրիլի 2013

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԴՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է երկօրյա ճանաչողական այցով Արցախում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի մարզային խորհրդի նախագահ Մաթիաս Վիլկեսին և Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերային: 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին  ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ

altԱպրիլի 2-ին ԼՂՀ արտգործնախարարությունում ամփոփեցին 2012 թվականի արդյունքները: 
Հաշվետու հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հնչել են գնահատականներ կատարվածի եւ հանձնարարականներ՝ հետագա անելիքների վերաբերյալ:
Հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում տեղաշարժ չի արձանագրվել, հակառակ դրան եւ հակառակ Բաքվի հիստերիային՝ աճել է Արցախ այցելող օտարերկրացիների թիվը: Այս փաստերը ներկայացվել են արտգործնախարար Կարեն Միրզոյանի զեկույցում:

ԳԱՐՆԱՆԱՑԱՆ. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ՀԱՃԱԽ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՉ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է

altՀարցազրույց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Պարոն Խաչատրյան, սկսված է գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանը։ Ներկայացրեք, խնդրեմ, գարնան նախապատրաստության ընթացքը։

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Ապրիլի 2-ին կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման և Մեծ հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ 
Հանձնաժողովի անդամները քննարկեցին հանդիսավոր միջոցառումների համալիր ծրագրի նախագիծը, որի շատ կետեր հիմնականում համաձայնեցվել էին մարտի 15-ին կայացած առաջին նիստում։ 

ՙԴԻՋԻԹԵՔԸ՚՝ ՄԵԴԻԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

altԵրևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրն իրականացնում է այլընտրանքային կրթական ծրագրեր, որոնցից է մեդիակրթությունը: Նրա շրջանակներում մի շարք բաց ծրագրեր են իրականացվել: Դրանցից է ՙԴիջիթեքը՚` հանրակրթական գործընթացում թվային միջոցների կիրառումը: Հինգ տարի է՝ կրթահամալիրն անցկացնում է ՙԴիջիթեքի՚ միջազգային ստուգատես, որին վերջին երկու տարում մասնակցել են նաև Արցախի ներկայացուցիչները` կրթահամալիրի և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության միջև  համագործակցությամբ պայմանավորված:  

ԳՐՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է

altՍտեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրենությունն օրերս հետաքրքիր միտք էր հղացել՝ ընթերցասրահում կազմակերպել ադրբեջանցի գրող, արձակագիր Աքրամ Այլիսլիի ՙՔարե երազներ՚ վեպի քննարկումը։ Վեպ, որ 2012 թ. տպագրվել է ռուսաստանյան հեղինակավոր ՙԺՐցՋոՈ վՈՐՏՊՏՉ՚ ամսագրում և մեծ իրարանցում ու աղմուկ  առաջացրել գրողի հայրենիքում՝ Ադրբեջանում։ Ժողովրդական գրողի գրքերն այրվել են, ընտանիքը ենթարկվել է հալածանքի։ 

ՙՄԻԱՑՈՒՄ՚ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում օրերս կայացավ ռեժիսոր Սամվել Թադևոսյանի ՙՄիացում՚ փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրումը (նկարահանված Հայաստանի ազգային կինոկենտրոնում): 
Ցուցադրումից առաջ Ս. Թադևոսյանն ասաց հետևյալը.
Subscribe to this RSS feed