[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 09 Ապրիլի 2013

ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

SAM_1038.jpgԶինվոր՚ հասարակական կազմակերպությունների համագործակցության  համակարգող խորհրդի ջանքերով օրերս ԼՂՀ պաշտպանության  բանակի մի շարք զորամասեր այցելեցին հասարակական կազմակերպությունների մի խումբ պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։

ՙ...ԹՈՂ ՄԻՇՏ ԱՐԵՎ ԼԻՆԻ ՁԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ՚

4481411365237721.jpgՇուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնն ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի...Այն ստեղծվել է նախկին մշակույթի տան և ժողգործիքների համույթի միավորմամբ։ Երկու տարին  էլ քիչ ժամանակահատված չէ, որպեսզի մշակութային այդ օջախը սեփական դիմագիծն ունենա։ Կենտրոնում կազմակերպվող միջոցառումները ոչ միայն հաճախակի են, այլև բազմաբնույթ... Այստեղ հաճախ են լինում ֆիլմերի ցուցադրություններ, բանավեճեր, ցուցահանդեսներ, սեմինարներ, համերգներ, վիկտորինաներ և այլն։

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ՝ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

2.jpgՕրերս վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Ճարտարի եւ Ղուզե Ճարտարի համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին:  Երկու համայնքներում առկա խնդիրները գրեթե նույնն են: Իհարկե, կան նաեւ փոքրիկ յուրահատկություններ, որոնք հաշվի առնելով հանդերձ՝ պետք է հաշվի առնել համայնքների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության յուրահատկությունները՝ հաշվետու հանդիպումներում շեշտել է կառավարության ղեկավարը։

ՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԼԱՅՆՎԻ

4.jpgԼՂՀ վարչապետի մամուլի  ասուլիսը
Ինչպես արդեն  տեղեկացրել ենք, անցած շաբաթ ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել էր արտասահմանյան վերջին իր այցելության արդյունքները, ինչպես նաև պատասխանել լրագրողներին մտահոգող այլ հարցերի։ Հիշեցնենք, որ վարչապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Հանրապետությունում, Կիպրոսում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Նրա խոսքերով՝ այցը եղել է շատ հագեցած և կառուցողական, ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ՝ ի շահ ԼՂՀ տնտեսության զարգացման։

ՋՐԱՏԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԿՁԳՎԵՆ ԴԵՊԻ ՍԱԿԱՎԱՋՈՒՐ ԵՐԿՐՆԵՐ

Davit_Babayan_2.jpgԱդրբեջանի ՙնավթային բումի՚ դարաշրջանը, գիտնականների կանխատեսմամբ, կավարտվի 2028-ին: Եվ այն, որ նավթի ու գազի պաշարները 2010-ից սկսել են նվազել, իսկ էներգետիկ սեկտորի եկամուտները մի քանի անգամ կրճատվել են, փաստում են հենց ադրբեջանական նավթա-գազային բիզնեսով շահագրգիռ ամերիկացի մասնագետները: 
 Ակնհայտ է Ադրբեջանի մտահոգությունը. նավթային գործոնն իր քաղաքականության մահակը դարձրած այդ երկրի իշխանությունը հրաշալի գիտակցում է, որ այդ ռեսուրսի ավարտը կարող է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառ դառնալ` ի վնաս Ադրբեջանի: 

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴԱՏԱՎՃԻՌ. ՖՐԱՆՍԱՀԱՅԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԹՈՒՐՔԻՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ

080402.jpgԿայսրությունը հակահարված է տալիս՚, սակայն ոչ թե գիտաֆանտաստիկ ֆիլմում, այլ ֆրանսիական դատարանում: 
Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ համայնքը փորձում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել՝ Հոլոքոստի ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նմանությամբ: Թեև Ֆրանսիայի խորհրդարանը և Սենատը հաստատել են նման մի օրենք, և նախագահ Օլանդն ու նախկին նախագահ Սարկոզին աջակցել են դրան, սակայն հայկական ջանքերը կասեցվեցին ազդեցիկ թուրքական քաղաքական և տնտեսական շրջանակների կողմից: 

ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՅՄԱՆ

Ցանքաշրջանառության  և  գարնանացանին  առնչվող  հարցերը Հադրութի  շրջանային  խորհրդի՝ վերջերս տեղի ունեցած նիստի քննարկման հիմնական թեման էր։ Նիստում մանրամասն   տեղեկություններ ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի  գյուղատնտեսության, հողաշինարարության  և  հողօգտագործման  բաժնի  վարիչ  Աբրիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:  Մեր հարցազրույցը։
-Ինչպիսի՞ն  էր  2012 թվականը շրջանի  գյուղատնտեսության  զարգացման  համար։ 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՊԱՏՇԱՃ ՏԵՄՊԵՐ

IMG_0123.jpgՔաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Արաքսից ձախ՝ մինչև Բերձոր, գարունն արդեն տեր ու տնօրեն է դարձել: Գարնան շնչով արբեցած՝  վերջերս հաճախ ենք լինում Որոտան և Ողջի գետերի  ավազանում: Երևի ամենահաճելի տեսարանն այն է, որ հայ գյուղացին իր այգին ու հողատարածքն է մշակում, ծաղկած ծիրանիներն  աչք են շոյում, վերադարձել են նաև Հակարի գյուղի  արագիլները: 

ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է

 Արցախի գյուղատնտեսության զարգացման միակ երաշխիքը կոլեկտիվ տնտեսություններն են։ 

Շատ մասնագետների, ինչպես նաև  նախկին կոլտնտեսականների հետ ենք զրուցել այժմյան մանր  գյուղացիական  տնտեսությունների  զարգացման  հեռանկարների մասին, սակայն, ավաղ, ոչ մի դրական,  արդյունավետ տարբերակ չենք  գտել, բացի նորից միավորվելուց։ Միավորված, համատեղ, միասնական  կոլեկտիվն է, որ  հասնում է որոշակի ցուցանիշների։  

ՀՐԱՇՔՈՎ ՈՂՋ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

3.jpgԱդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության եւ վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի եւ գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսեւորումներից, որոնք երբեւէ հայտնի են եղել մարդկությանը։
Ստորև ներկայացնում ենք Մարաղայի սպանդից հրաշքով փրկված մարդկանց վկայությունները, որոնք զետեղված են Maragha.org կայքում:
Subscribe to this RSS feed