[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 08 Օգոստոսի 2014

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանական դիվերսանտների հայտնաբերման ու ձերբակալման գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ''Արիության համար'' մեդալով պարգեւատրվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության երկու աշխատակից։

Yerkir.am: Եթե նորից պատերազմ սկսվի Ղարաբաղում, ես կգնամ պաշտպանելու այդ հողը. Պավել Չեռնեւ

 4714281407499099.jpg Վերջին օրերին, երբ ադրբեջանական ռազմական արկածախնդրության արդյունքում լարվածությունը սահմանագծում հասել է աննախադեպ աստիճանի, բազում բուլղար քաղաքացիներ իրենց զորակցությունն են հայտնում եղբայրական հայ ժողովրդին և նրա արդար պայքարին: 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԵԼԱՌ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՐԲԱՋԱՆՔՆԵՐԸ

Հարձակվում են, պարտություն կրում և հետո էլ` սուտ լուրեր տարածում
Անդրադառնալ ադրբեջանական քարոզչամիջոցների զառանցանքներին`  առհասարակ, նշանակում է հաղորդակից լինել չկայացած էթնիկ հանրության պաթոլոգիական խնդիրներին։ Այս առումով գիտնականներն ու հոգեբանները պետք է խորամուխ լինեն համընդհանուր մտահոգություն հարուցող մեկ խնդրի մեջ.  ադրբեջանցիները կարող են համաշխարհային մասշտաբով մարդկային ու հոգևոր արժեքների դեգրադացիայի պատճառ հանդիսանալ: 

Իրադրությունն առաջնագծում

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մարինա Սարգսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

Հերքում

 Օգոստոսի 7-ին ադրբեջանական "vesti.az" էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

Հաղորդագրություն

Օգոստոսի 7-ին, ինչպես արդեն հաղորդվել է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:

Իրադրությունն առաջնագծում

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:
Subscribe to this RSS feed