[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 17 Հունվարի 2017

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:

ՙՄԵՆՔ ՍՊԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ՚

ԼՂՀ պաշտպանության նախարարությանը կից նորաստեղծ կանանց խորհուրդը հունվարի 15-ին մայրաքաղաքի  Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում նախաձեռնել էր իր առաջին ծավալուն միջոցառումը ծայրամասային բնակավայրերի զինծառայողների երեխաների Ամանորը շնորհավորելու համար։

Վադիմ ԴՈՒԲՆՈՎ. ՙՄՈՍԿՎԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՕԳՆԻ ԵՐԵՎԱՆԻՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ՚

ՙԱզատություն՚ ռադիոկայանի (Պրահա) ՙԷխո Կավկազա՚ ծառայության քաղաքական տեսաբան Վադիմ Դուբնովն Առաջին լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային փոխարինելու ու նրա պաշտոնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին նշանակելու հարցը։

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Մարդաշատ էր Շուշիի Վ. Սարգսյանի անվան հրապարակը։ Զինակոչի հերթական պահն էր. շուշեցիները հավաքվել էին նորակոչիկներին ճանապարհելու պարտադիր  զինվորական ծառայության։ Այստեղ էին նրանց ծնողները, ընկերները, պետական այրեր։

2017-Ը՝ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԻ

ՙԴու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար՚. այսպես է կոչվում հոկտեմբերի 20-24-ը Երևանում ու Ստեփանակերտում ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի շրջանակներում անցկացված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների նախաձեռնությամբ մոտ մեկ ամիս առաջ մեկնարկած զանգվածային շարժումը։ 

ՎՈՒՐԳԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՙԱՐՄԱԹ՚ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիա բացելու նպատակով, ՙՀայրենասեր՚ ՀԿ¬ի առաջարկով, այս տարվա ամռանը կազմակերպեց դրամահավաք: 

ԱՎԱՆԱ ԿԱՐԱՆ ՔԱՐԱՆՁԱՎԸ

275մ խորությամբ  Հունոտի գեղատեսիլ կիրճի երկու կողմերում տպավորիչ բուսականության (տարածքում առնվազն 18  ծառատեսակներ են, որոնց մեջ  գերակշռում են բոխին, կաղնին, վայրի բալենին, ալոճենին  և այլն) գեղեցկությանն ավելանում է նաև Քարին տակ գետի ձախ ափին,  մոտ 100 մ բարձրության վրա գտնվող, Ավանի քերծ կամ  Կատարոտ ժայռի մեջ բացվող  մեծ սև խոռոչը՝ Ավանա կամ Ծըռտեն կարան քարանձավը։

Subscribe to this RSS feed