[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018

Հրամանագիր հետմահու պարգեւատրելու մասին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

 

 

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿՆ Է

Այսօր շատ քչերն են հիշում այդ առաջին ծիծեռնակի մասին։ Առաջին ցույցի։ Սակայն մենք կազմակերպեցինք այնպես, որպեսզի հենց այդ ցույցի մասին տեղեկատվությունը հասնի ամերիկյան թերթեր և Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանություն՝ հայկական տարբեր հասարակական կազմակերպություններից։

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՁՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Ի՞նչ վիճակում է այսօր աշնանացանը։ Հանրապետությունում տեղացած վերջին ձյունը որքանո՞վ կնպաստի ցանքատարածությունների վերականգնմանը։ Այս և հարակից այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

ՊԱՏԳԱՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Փետրվարի 19-ին, Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների շրջանակներում, Ստեփանակերտի քաղաքապետարանի, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել կյանքից վաղաժամ հեռացած՝ Շարժման ակտիվիստների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին:

ՍԻՐԵՆՔ ԳԻՐՔԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում փետրվարի 19-ին տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Ներկա էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը:

ԿՏԱՎՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ստեփանակերտի ՙԱրմատներ՚ կենսակենտրոնի գործունեության ուղղություններից մեկն  արվեստագետներին, երիտասարդներին, տարբեր հնարավորությունների տեր անձանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելն է: Հենց այդպիսի բովանդակալից մի հանդիպում էլ տեղի ունեցավ փետրվարի 16-ին: Երեկոյի հերոսուհին երիտասարդ նկարչուհի, ԱՀ նկարիչների միության անդամ Զարինե Բաբայանն էր: 

Subscribe to this RSS feed