[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

 

Նախագահը  կարեւորել է ֆիլտր-կայանի նշանակությունը մայրաքաղաքի համար եւ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ  տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանի հետ:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Subscribe to this RSS feed