[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 08 Փետրվարի 2012

Հորադիզի մոտ ԵԱՀԿ հերթական դիտարկումը նորմալ է անցել

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

080212_Xorhrdakcutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

         Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի եւ 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:

ԼԱՅՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՆԱև ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

NIST.JPGԼՂՀ կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
    Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2012թ. պետբյուջեի միջոցներով իրականացվելիք միջոցառումների ծրագրին:Նախանշվող քայլերը նպատակաուղղված են հանրապետությունում վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, տեղեկատվական հասարակության ձևավորմանը, պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը և սպառողների շահերի պաշտպանությունը: Ծրագրային այդ միջոցառումների համար նախատեսվում է 50 մլն դրամ:

Բակո Սահակյանը մասնակցել է Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի շնորհանդեսին

 altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին:

Subscribe to this RSS feed