Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Wednesday, 02 May 2012

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ստորագրել է  հրամանագիր Հովհաննես Գրիգորյանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգեւատրվել է շքանշանով:         

 

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանություն

 1991թ. ապրիլի վերջին - մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ)  ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Իրականացվեց «Կոլցոե լայնածավալ ռազմականգործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:

Subscribe to this RSS feed