[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2013

ՙՀՐԱՇՔՆԵՐԻ ԵՐԵԿՈ՚ ԿՐԿԵՍԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ՝ ՆՈՐԻՑ ԱՐՑԱԽՈՒՄ

071001.jpgՀոկտեմբերի 1-12-ը հյուրախաղերով հանրապետության մայրաքաղաքում է գտնվում ՙՀրաշքների երեկո՚ կրկեսային խումբը, որի ղեկավարն է Գևորգ Հարությունյանը (Զնաբերդցի մականունով)։ Նախատեսված է ելույթներ ունենալ Ստեփանակերտի բոլոր դպրոցներում։ Աճպարար դերասանն իր բոլոր ելույթներն սկսում է իր ուսուցիչ Կ. Նավթալյանի հիշատակին խոսք ասելուց, որին պարտական է իր տաղանդի բացահայտմամբ և ունակության զարգացումով։ 

ԹԵՅԻ ԵՎ ՄԵՂՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

S.B..jpgՀոկտեմբերի 6-ին Թբիլիսիում ՙԹբիլիսոբա՚ տոնախմբության շրջանակներում անց է կացվել թեյի և մեղրի միջազգային փառատոն: Այն երկրորդ տարին է կազմակերպվում International Alert ոչ կառավարական կազմակերպության հովանու ներքո, ՙԳործարարության և զարգացման Կովկասյան ցանց՚  նախագծի շրջանակներում, որի նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցումը  տարածաշրջանային և տնտեսական համագործակցության միջոցով:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

                 Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացում քննարկվել են "Բեյզ Մեթըլս" ընկերության կողմից հանրապետության հանքաարդյունաբերական ոլորտում իրականացվող աշխատանքները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

              555.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Subscribe to this RSS feed