[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

111113_Erevani_Qaxaqapet_Info.jpgՔննարկվել են հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծին:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՙԱՐՏԱՀԱՆՄԱՆ՚ ՄԵՋ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարևան երկրում հետընտրական գործընթացներ են զարգանում, իրազեկում են  ադրբեջանական և միջազգային տեղեկատվական աղբյուրները։ Ընտրություններում իրեն չարդարացրած թույլ ընդդիմությունն, ամենայն հավանականությամբ, եկավ այն մտահանգման, որ միջազգային հանրության զարմանքը հարուցած նախագահական ընտրությունները լիովին լռության մատնելն այնքան էլ ճիշտ չէր լինի։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հոկտեմբերի կեսերին Բաքվում անցկացվեց բողոքի ցույց՝ ընտրությունների արդյունքներն անօրեն համարելու պահանջով։ 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում մասնակցել է վերանորոգված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման, գյուղի ակումբի եւ հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողություններին:

            091113_Nor_Shen_Akumb_Info.jpgՆախագահ Սահակյանը կարեւորել է գյուղական բնակավայրերում հոգեւոր եւ մշակութային նման կառույցների առկայությունը, ինչն անհրաժեշտ պայման է բնականոն զարգացման համար:

Subscribe to this RSS feed