[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2013

ՙժԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԿՍԵՐՏԱՆԱ՚

87.jpgՀոկտեմբերի վերջին  ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը  և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը աշխատանքային այցով եղել են Նիդերլանդների թագավորությունում։ 
Այցն իրականացվել է ՀՀ ագրոբիզնեսի և գյուղի զարգացման  կենտրոնի հետ կնքված համագործակցության շրջանակներում՝ գյուղատնտեսական միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով։

ՀՈՒՇԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԼՐԱՑՆԵԼ ԲԱՑԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

DSC00872.JPGՆոյեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին շուրջ 70 ուսանողներ և 10 դասախոս: Այցը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան:
ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանի գլխավորությամբ  ԵՊՀ հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին համալսարանի զոհված ուսանողների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց հուշակոթողին:

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ԿՈՎՍԱԿԱՆՈՒՄ

5554.jpgՔաշաթաղի շրջանի կազմավորման հենց առաջին տարիներին ստեղծվեց ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամը, որը մինչ այսօր  տարբեր  օժանդակություններ է ցուցաբերել շրջանի բնակչությանը: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը մայր բուհի ղեկավարության և ուսանողության հետ նաև բազում ծառատունկեր է իրականացրել Արցախում: Այդպիսի գեղեցիկ միջոցառումներ շատ են կազմակերպել Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և հարակից տարածքներում: 

ԱՅՍՏԵՂ ՇԱՏ Է ԼՈՒՅՍԸ

777.jpgԲլեյանի կրթահամալիրի  մասին շատերն են լսել: Որ այն նորագույն տեխնոլոգիաներով աշխատող նորարարական դպրոց է: Հովհ. Թումանյանի ՙՈսկի քաղաքը՚ հեքիաթի հերոսի նման, որը կարծում էր, թե այդպես է կոչվում, որովհետև ամեն ինչ ոսկուց է, առաջին անգամ այստեղ ոտք դնողները, ինչպես Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների կազմակերպիչների խմբում մենք էինք, ակնկալում էինք տեսնել ոչ սովորական շինություններ: 

ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Հազարամյակների պատմություն ունեցող հայագիտությունը վաղուց է դարձել համաշխարհային մշակույթի ինքնատիպ ու լուսավոր էջերից մեկը։ Այն զարգանալով ու  հարստանալով, դարից դար, տարեցտարի իր վրա է սևեռել ոչ միայն հայ գիտնականների, այլև այլազգի անվանի շատ հայագետների ուշադրությունը։  Ուստի բնական և օրինաչափ երևույթ էր Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծումը 1943 թվականին` Հայրենական մեծ պատերազմի ահեղ ժամանակաշրջանում։ 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

1391711_652673534753495_1612510537_n.jpgՆոյեմբերի  9-ին Ստեփանակերտում տեղի ունեցան քննարկումներ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ։ Հրավիրված էին  ՀՀ և ԼՂՀ քաղաքական ու հասարակական գործիչներ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, լրագրողներ, ուսանողներ։ Միջոցառումը կազմակերպել էր ՙԴեմոկրատիայի  դպրոց՚  կազմակերպությունը՝  Ամերիկյան  դեմոկրատիայի  ազգային հիմնադրամի հետ համատեղ։ Հանդիպման  բանախոսներն էին ՙՀամագործակցություն հանուն ժողովրդավարության՚ ՀԿ ղեկավար Ստեփան Դանիելյանը, քաղաքագետներ Մանվել  Սարգսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Հայ ազգային  կոնգրեսը ներկայացնող Վլադիմիր Կարապետյանը։ 
Subscribe to this RSS feed