[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 13-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին:

131113SerzhSargsyanKentUgh_Info.jpgՆախագահները դիտել են տանկային երկամարտը եւ այլ ստորաբաժանումների գործողությունները: Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:

ՙՀՈՂԻ ԱՐԺԵՔԸ ՆՐԱ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ Է՚

AshotBakhshiyan.jpgՀանրապետության պետական ագրարային  քաղաքականության կարևոր ձեռքբերումներից  մեկը ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի  ստեղծումն է  համարվում, որն իր լիարժեք գործունեությունը սկսեց 2008 թվականից։ 
Հիմնադրամի միջոցով կառավարությունը բազմաթիվ հաջողված ծրագրեր է իրականացնում՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը։

ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ ՆԱԽ ԱՐՑԱԽՅԱՆ ՈԳԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ

78.jpgՆոյեմբերի 12-ին ՙՎալլեքս Գարդեն հոթել՚ հյուրանոցի նորաբաց կոնֆերենց ¬ դահլիճում տեղի ունեցավ համաժողով՝ ՙՏուրիզմը Լեռնային Ղարաբաղում՚ թեմայով։ Համաժողովին հրավիրված էին ՀՀ և ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ։ 

ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

ԱՊՀ երկրների ինստիտուտի և Ռուսաստանի հայ համայնքի օժանդակությամբ հոկտեմբերի 31-ին Մոսկվայում անցկացվեց ՙԳյուլիստանի խաղաղ պայմանագիրը. պատմությունը և արդիականությունը՚ խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ և ՀՀ գիտական, քաղաքական շրջանների, բիզնես-միջավայրի, հասարակական կազմակերպությունների, տեղեկատվական-վերլուծական գործակալությունների ղեկավարներ։ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ 9 ԱՄՍՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2013 թվականի   9 ամսում ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են շուրջ 19139.9 մլն դրամ: 
2013 թվականի 9 ամսում  ԼՂՀ պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային եկամուտների  հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 65.6 %-ը: Պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1.5 %-ը,  պարտադիր  սոցապահովության  վճարները`  28.6  %-ը,  և  այլ  եկամուտները՝ 4.3 %-ը:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԴԵՌԵՎՍ ՇԱՏԵՐԻՍ ԱՆՀԱՅՏ ԱՄՐՈՑՆԵՐ

IMG_0248.jpgՔաշաթաղի շրջանի պատմամշակութային միջավայրը, որը սկսվել է ուսումնասիրվել ազատագրումից հետո, դեռ շատ չբացահայտված ու չուսումնասիրված հարցեր ունի:
Արդեն քանի տարի՝ ԼՂՀ տարածքում գտնվող պատմական հուշարձանների պահպանական գոտիների կազմամբ զբաղվող հնագետ Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ հերթական դաշտային աշխատանքների ժամանակ շրջանում հայտնաբերել է  մինչ օրս անհայտ վեց ամրոց: Թե ինչ ամրոցներ են դրանք և ինչպես են հայտնաբերվել՝ փորձեցինք իմանալ հենց Գ. Սարգսյանից:
Subscribe to this RSS feed