[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2013

ԿԱԹՆԱՄԹԵՐՔՆ ԷԺԱՆԱՑԱՎ ՇՈՒՐՋ 20 ԴՐԱՄՈՎ

999.jpgÈÔРѳÝñ³ÛÇÝ Í³é³ÛáõÃÛáõÝÝ»ñÁ ¨ ïÝï»ë³Ï³Ý Ùñó³ÏóáõÃÛáõÝÁ ϳñ·³íáñáÕ å»ï³Ï³Ý ѳÝÓݳÅáÕáíÇ ÝáÛ»Ùµ»ñÇ 14-ÇÝ Ï³Û³ó³Í µ³ó ÝÇëïáõÙ Ç ß³ñë ³ÛÉ Ñ³ñó»ñÇ ùÝݳñÏí»óÇÝ Ï³ÃݳÙûñù ³ñï³¹ñáÕ ¨ Çñ³óÝáÕ §²é³çݻϦ ¨ §²ñó³Ë ϳæ ö´-Ý»ñÇ ·áñÍáõÝ»áõÃÛ³ÝÁ í»ñ³µ»ñáÕ Ñ³ñó»ñ£ Ü³Ë å³ï³ë˳ݳïíáõÃÛ³Ý ÙÇçáó ÏÇñ³é»Éáõ áñáßáõÙ ÁݹáõÝí»ó §²é³çݻϦ-Ç Ýϳïٳٵ, ³å³ ³Û¹ »ñÏáõ ïÝï»ë³Ï³Ý ëáõµÛ»ÏïÝ»ñÇ Ýϳïٳٵ ѳñáõóí³Í í³ñã³Ï³Ý í³ñáõÛÃÝ»ñÁ ϳñ×í»óÇÝ£

ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

alt20 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջին բանաձևը։ Այն ժամանակ ընդամենը կես տարում դրանց թիվը հասավ չորսի (N822-ը 1993թ. ապրիլի 30-ին, 853-ը՝ հուլիսի 29-ին, 874-ը՝ հոկտեմբերի 14-ին և 884-ը՝ նոյեմբերի 12-ին)։ 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

151113_SerjSargsyan_2_Info.jpgԱյնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ԼՂՀ վարչապետի եւ կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ: 6666666666666.jpgՔննարկվել են Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցությանը եւ Արցախում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

 

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է օրենքներ

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Տոհմային անասնաբուծության մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։

ՔԱՆԻ ԴԵՌ ՁՄԵՌՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՉԻ ՄՏԵԼ…

ՙaltՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ը բազմակողմանիորեն և ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել 2013-2014թթ. ձմռան շրջանին ու հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի բնակչությունը կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները: Տեղեկացնելով այս մասին՝ կառույցի ղեկավար Ալյոշա Սեյրանյանը հավաստիացրեց, որ ձեռնարկվում են բոլոր  միջոցները՝ ակնկալվող խստաշունչ ձմռան ընթացքում մայրաքաղաքում տարբեր խափանումների բացառման և լիարժեք ու անկաշկանդ երթևեկության ապահովման համար։

ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

 Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող՝ Ստեփանակերտ քաղաքի Կամո փողոցի  2-րդ նրբանցքի հ. 4 շենքի թվով 10 բնակարաններ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ շնորհավորելով նրանց, Ա. Հարությունյանը  կարևորել է ուսումնառության տարիներին ստացած գիտելիքներն ու հասարակական ակտիվությունն երիտասարդ մասնագետների ապագա գործունեության մեջ: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին հանրապետության կենտրոնական եւ հարավային հատվածներում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

            141113_HaravayinTev_Info.jpgՆախագահները մասնակցել են նաեւ զորամասերից մեկում ռազմական եւ կենցաղային մի շարք նոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաեւ դիտել զինծառայողների պարապմունքները:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

               Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին Հադրութի շրջանի հարավային մասում մասնակցել են աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:

Subscribe to this RSS feed