[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես:

                        Նոյեմբերի 24-ին Նախագահը մասնակցել է ՛՛Հեռուստամարաթոն-2013՛՛-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:

            Նախագահ Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, կարեւորել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անդրադարձել ՛՛Հեռուստամարաթոն-2013՛՛-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին: 

ԵՐԿՐԻ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ Է

altՄեր երկրի տնտեսական քաղաքականության հիմքերից մեկը սեփական արտադրությամբ գյուղատնտեսական մթերքների՝ բնակչության ներքին պահանջարկը բավարարելն ու պարենային անվտանգության խնդրի լուծումն է։ Այդ նպատակով է, որ ԼՂ կառավարությունը առանձնակի ուշադրություն է դարձնում գյուղոլորտի զարգացմանը։ 

2014-Ը ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱԿԱԶՄԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԻՉ ԼԻՆԵԼ

altՀանրապետությունում այսօր հաշվառված են  319  հացահատկահավաք  կոմբայն, 834 անվավոր, 765  թրթուրավոր տրակտոր, 29 բուլդոզեր, կցասայլեր,  սիլոսահավաք կոմբայններ, խոտհնձիչներ. այս շարքը կարելի է շարունակել: Մի խոսքով՝ ունեցած տեխնիկայի քանակի մասով խնդիրներ չկան: Դա նաեւ ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կարծիքն է: 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ՝ ՏԵՍՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հարցազրույց ԼՂՀ  ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ Սևակ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ 
-Ի՞նչ վերահսկողական գործառույթներ ունի բնապահպանական տեսչությունը:
- Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, կենդանական ու բուսական աշխարհի օգտագործման ու պահպանության, հողերի պահպանության, ընդերքի օգտագործման ու պահպանության, վտանգավոր նյութերի, արտադրական ու սպառման թափոնների նորմերի պահպանության ու պահանջների կատարման նկատմամբ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԷՔՍՊՈ-ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ

1.jpgՆոյեմբերի երկրորդ կեսին Երևանում մեկնարկեց ՙՀայացք ապագային՚ խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո¬համաժողովը։ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում առանձին տաղավարներով հանդես եկան երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ։ Միջոցառմանը մեր հանրապետությունից մասնակցեց ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) հասարակական կազմակերպությունը։ 

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԵՐԳԵՐԸ

Հայկական բանահյուսության մեջ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ստեղծվում ու տարածվում են բազմաթիվ երգեր, որոնք անմիջականորեն առնչվում են ռազմական գործի հետ։ Ռազմի և զինվորի երգերն ընդգրկում են մի շարք պատմական ու ռազմաքաղաքական իրադարձություններ։ Դրանք իբրև երգատեսակ  պատկանում են քնարական բանահյուսության ժանրին։ 
Subscribe to this RSS feed