[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2013

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

720324.jpgԴատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում` ի նշանավորումն ձեր չափազանց կարեւոր ու պատասխանատու աշխատանքի:

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ՑԱՆՔՍԻ ԸՆԹԱՑՔԸ

Հանրապետությունում, 2013թ. նոյեմբերի 25-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 45666.1 հա հերկ, որից ցանվել է հատիկ՝ 35706.4 հա(78,2 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար՝ 14.3 և 92.2 տոկոսով:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի մի խումբ անդամների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ՈՐՈՇ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԵՐ. ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄՆԱՑԱԾԸ

Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է։
Ըստ փաստաբան Լյուդվիգ Կույումջյանի՝ ՙՀայ համայնքային անցուդարձեր. 1927-1950 թթ.՚ գրքի, որը հրատարակվել է Ստամբուլում 1950 թվականին, Թուրքիայի կառավարությունը Հայոց պատրիարքարանին էր վերադարձրել եկեղեցական իրերով լի 64 մեծ արկղ։ Կույումջյանը եղել է Պատրիարքարանի ֆինանսական հանձնախմբի անդամ։

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

altԱռողջապահական խնդիրները թերևս ամենասուրն են դրված հանրապետության գյուղական բնակավայրերում։ Այդ ուղղությամբ հանրապետությունում վերջին տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկվում. բացվում են նորակառույց բուժկետներ, եղածները վերազինվում են նոր սարքավորումներով։ Այդուհանդերձ, կան գյուղեր, որտեղ գործող բուժհիմնարկները դեռևս նմանատիպ խնդիրներ ունեն։

ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ

22.jpgԱնվանի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ
Միշտ էլ դժվարացել եմ խոսք ասել ուսուցիչներիս մասին, լինեն Գյումրու մեր դպրոցից, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանից, թե Գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանածս տարիների մասին, երբ իմ ուսուցիչները եղան ականավոր քանդակագործներ Արա Սարգսյանն ու Սարգիս Բաղդասարյանը, ովքեր շատ բան սովորեցրին մեզ ու մնացին մշտապես  պատվելի անձինք, մտավորականներ։

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲՐԵՅՔ ԴԱՆՍԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ

breyk_dans_cr.jpgԱրդեն երկրորդ տարին է, ինչ ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) հասարակական կազմակերպությունը մասնակցում է Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ ՙԼավագույնների լիգա՚ պարի մրցույթին։ Այս միջոցառումն անհատ կատարողներին հնարավորություն է տալիս հանդես գալ մենապարերով։ Հանձնաժողովը  պարզագույն քվեարկման միջոցով  որոշում է բրեյքերներից լավագույնին։ 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ. ՄԵՆՔ ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ

786114279_cr.jpgՖրանսիացի հայտնի հոգեբան Գյուստավ Լեբոնը գրում է. ՙԱռանց ավանդույթների չի կարող լինել քաղաքակրթություն, առանց ավանդույթներ ջարդելու չի կարող լինել առաջընթաց: Խնդիրն այն է, որ գտնվի փոփոխության ու միայնության միջև անհրաժեշտ հնարավոր հավասարակշռությունը, որը, սակայն, շատ դժվար խնդիր է՚: Հակված չլինելով պարզաբանումներ տալ հայկական հարսանիքների մասին ժողովրդական ստուգաբանական կամ կիսագիտական վերակազմություններին, պարզապես նշենք հարսանիքի՝ նախ որպես ազգապահպան գործոնի դերի ու նշանակության մասին: 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ՄԱԿԱՐԴԱԿ

martuni_er_1_._cr.jpgՀանրապետությունում անցկացվող մրցույթ-փառատոներում Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը միշտ ցուցաբերում է կայուն մակարդակ: Դպրոցի կայացման, հաջողությունների, խնդիրների մասին տեղեկացանք տնօրեն Ալվինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

23.jpgՆոյեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդութան պալատում հյուրընկալվել են Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, դաշնակահար, երգահան, հումորիստ Լևոն Օգանեզովը և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեյ Անկուտինովը։ Երկու արտիստներն էլ վերջերս համերգներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության մի շարք  քաղաքներում, և, ինչպես իրենք նշեցին, չէին կարող բաց թողնել Արցախ այցելելու և համերգ տալու հնարավորությունը։ Համերգն իրականացնելուն օժանդակել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 
Subscribe to this RSS feed