Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Thursday, 28 November 2013

Նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի անունից կազմակերպված ընդունելությանը:

           96_1.jpg Իր խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին ազգանպաստ գործունեության համար՝ հավելելով, որ եկեղեցին մեր ազգային ինքնության անբաժան մասն է, մեր պետականության հիմնասյուներից մեկը, որի դերակատարությունն անգնահատելի է հայոց պատմության մեջ:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին Լոս Անջելես քաղաքում այցելել է ՙԱԱ Քաթըր Թրաք՚ գործարան

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին Լոս Անջելես քաղաքում այցելել է ՙԱԱ Քաթըր Թրաք՚ գործարան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Գործարանի սեփականատեր Վահե Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ձեռնարկության եւ Արցախի միջեւ փոխգործակցության հաստատմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն Արցախում` այս համատեքստում հատուկ ընդգծելով Սփյուռքի հետ կապերի խորացման ռազմավարական նշանակությունը:
 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան

 271113LosAngelesPrelacy.jpgՆոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

4_1.jpgՆոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Խորհրդարանը, նախ, հաստատեց 8-րդ նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա՝ լիագումար նիստի օրակարգը։ 
Առաջինը քննության առնվեց ՙԳույքահարկի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծը։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ՝ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Հարավային Կովկասի շուրջ ներկա դրությամբ ընթացող զարգացումները վկայում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոնների միջև մրցակցության ուժեղացման և քաղաքական կրքերի բորբոքման մասին։ Հայտնի է դարձել, որ  Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցելու է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին։

ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՅՑ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

DSC_3533.JPGՆոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի մամլո ասուլիսը.  դա նրա պաշտոնավարման ժամանակահատվածում լրագրողների հետ առաջին հանդիպումն էր, որն, ի դեպ, նա կազմակերպել է` ընդառաջելով  ԶԼՄ¬ների ներկայացուցիչների ցանկությանը  ռեկտորի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ

P1120663_1__cr.jpgԽնդրո առարկայի վերաբերյալ  տեղեկատվությունը մեզ է  տրամադրել Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Սերգո ՇԱՔԱՐՅԱՆԸ:
Ըստ  ծառայության ղեկավարի՝ գործակալությունն առաջնորդվում է  սոցիալական ոլորտի պետական քաղաքականությամբ: Ունեն չորս բաժին. աշխատանքի և զբաղվածության, ծնելիության և բազմազավակության խթանման, սոցիալական աջակցության և պետական նպաստների:

ՀԱՐՑԻՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ

altԱմբողջ աշխարհում է աղբահանության խնդիրն արդիական ու  հրատապ: Եթե քաղաքակիրթ երկրներում մտածում են աղբի ծավալները նվազագույնի հասցնելու մասին` որպես երկրորդային հումք օգտագործելու ուղիներ փնտրելով, և խնդիրը դիտարկում  էկոհարթությունում, ապա մեզանում դեռևս  մտահոգիչ է աղբը տնից, ասել է թե` բնակավայրից, փողոցից դուրս թափելու խնդիրը. այն դրվում է սանիտարահիգիենիկ մակարդակով: Թեպետ պետք է ասել, որ մեզ մոտ ևս աստիճանաբար քայլեր են արվում առաջին տարբերակի  իրականացման ուղղությամբ: 

ԾԱՐ. ԵՐԿՆՔԻՆ ՇԱՏ ՄՈՏ ԵՎ ԵՐԿՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Արցախի բարձրադիր բնակավայրերից է Շահումյանի շրջանի Ծար գյուղը։ Ծովի մակեւրեւույթից բարձր է ավելի քան 2000 մետր: Հակառակ դժվարություններին՝ համայնքի բնակչության թիվն աճելու միտում ունի: Ամենակարեւորը՝ այստեղ չի պակասում մարդկանց լավատեսությունը:
Ծար հասնելը դժվար է: Սարնիվեր ձգվող ոլորապտույտ ճանապարհը, որքան էլ խնամվում՝ խոցելի է մնում տարերքի համար: Բայց ճանապարհին կրած դժվարություններն անկրկնելի բնապատկերներով են փոխհատուցվում: Գյուղը  ժայռերից վեր տարածված  սարահարթի վրա է ծվարել։ 

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 1-ից հանրապետությունում սկսել է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումները։ Հանրապետության բուժհիմնարկներին ամեն օր տվյալներ են հաղորդում Առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ՊՀՀՏ)։ 
Subscribe to this RSS feed