Ազգային ժողով-կառավարություն հերթական հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 27-ի լիագումար նիստի օրակարգով. խորհրդարանում էին կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։
Պատգամավոր Վահան Բադասյանի հարցն ուղղված էր ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին. պետական իրավունքի գրանցման մասին քաղաքացիները, որպես կանոն, ստանում են վկայական անշարժ գույքի, կամ վարձակալության վերաբերյալ, և եթե նախկինում տրվում էին վկայականներ, որոնցում նշվում էին օբյեկտի սխեման և այլ տվյալներ, ապա ներկայում քաղաքացուն տալիս են ընդամենը մեկ թուղթ, որտեղ գրված է սեփականության անվանումը և տարածքի չափը։