[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2013

ԳՆԱՀԱՏՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

2.jpgԴեկտեմբերի 11-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի կոլեկտիվի մի խումբ աշխատողների  հանդիպումը կապված էր Կենտրոնի 20-ամյա հոբելյանի հետ։ 
Շնորհավորելով կոլեկտիվին տարեդարձի առթիվ, վարչապետը կարևորեց կրթամշակութային օջախի դերն ու նշանակությունը մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։ 

ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԴԱՇԻՆՔԸ` ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԻՆ

Վիլնյուսի գագաթնաժողովից ընդամենը երկու օր անց ադրբեջանական աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշգունին, տեղեկացրեց, որ  2014-ի հունվարին Բաքվում սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հերթական՝ երրորդ եռակողմ հանդիպումը։ Աղբյուրը դրանից ավել ոչինչ չի հրապարակել. հիշեցվում է միայն, որ դաշնակից երկրների նախարարների երկրորդ նիստը կայացել է ընթացիկ տարվա մարտ ամսին, Բաթումիում։   

ՄԵՆՔ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԱՎԵԼԻՆ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ

77.jpgՀարցազրույց Մարտունու շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Զորիկ ՂՈՒԼՅԱՆԻ հետ 
-Պարոն Ղուլյան, մեկ տարի է` ղեկավարում եք շրջանի կրթական համակարգը, կցանկանայինք տեղեկանալ Ձեր ընդհանրացումների, տեսակետների, առաջարկների մասին: Բայց  նախքան դա` մի քանի խոսքով ներկայացրեք ընդհանուր պատկերը:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆ

DSCN1031.JPGԱյս ուսումնական տարվանից Ստեփանակերտի հանրակրթական բոլոր դպրոցներում (բացի ավագ դպրոցներից) գործում են նախակրթարաններ։ Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ  ավագ խմբի երեխաները (5 տարեկանները) տեղափոխվել են դպրոցների նախադպրոցական խմբեր, ինչի շնորհիվ բեռնաթափվել են մանկապարտեզները, և հնարավորություն է ստեղծվել ավելի շատ երեխաներ ընդգրկել դպրոցներում գործող նախակրթարաններում։

ՆՈՒՌ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

SKOOL_1._SVETA.jpgՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) վերտառությունը կրող նոր ռազմավարական ծրագիրն արգենտինահայ մեծ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ Արցախում ներդրվեց երեք տարի առաջ: ՙՄեկ համակարգիչ` յուրաքանչյուր երեխայի՚ կրթական ծրագիրը նպատակ է հետապնդում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ հետաքրքիր, արդիական և ավելի արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը, միաժամանակ Արցախի համար բացվում է պատուհան դեպի մեծ աշխարհ` ավելի շատ ժողովուրդների և մարդկանց ճանաչելի դարձնելով մեր երկիրը: 

ՊԵՂՈՒՄՆԵՐ ՄԵԾԱՌԱՆԻՑ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԱՎԱՆՔՈՒՄ

1_1.jpg2013թ. օգոստոսի 1-31-ը ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության  ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ պեղման-մաքրման աշխատանքներ իրականացվեցին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Մեծառանից Սուրբ Հակոբավանքի վանքային համալիրում:

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

1468684_688086307869134_1782853357_n.jpgՄայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անունը կրող օղակաձև պուրակում հնչող երաժշտության ձայնը ՙԵրգող շատրվանների՚ շուրջ էր հավաքել մարդկանց հոծ բազմություն, ովքեր, անտեսելով ցուրտը, ջերմանում են ձմռան կեսօրվա արևի թույլ շողերով ու ազգային պարեղանակների մեղեդիներով։ 
Նախ տեղեկացվեց, որ օրվա մշակութային միջոցառումը նվիրվում է Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-րդ տարեդարձին։ Սկսվում է համերգը ՙՀայկական ազգագրական պարերի նախաձեռնություն՚ խմբի կողմից։ 

ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐԳԵՎԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է

Օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ արմատներով արցախցի երկու մեծանուն երաժիշտների` ՀՀ ժողովրդական արտիստուհի, քանոնահար Անժելա Աթաբեկյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասովի մեծարման երեկոն` նրանց ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ շնորհելու կապակցությամբ:

ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

DSC08120.JPGԴեկտեմբերի 10-ին` ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը, Ստեփանակերտի հ. 3 դպրոցի մարզադահլիճում կայացավ դեռահասների ձյուդոյի հանրապետական մրցաշար (գլխավոր մրցավար՝ Իվան Ազիզբեկյան)։ Միջոցառմանը մանակցում էին ԼՂՀ հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի շուրջ 90 մարզիկներ, ինչպես նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի 3 սաներ։  
Subscribe to this RSS feed