[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2013

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

        241213_Azat_Hayreniq_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության /«Ազատ Հայրենիք» կուսակցություն/ եւ «Արցախատուն» անկախ պատգամավորական խմբի անդամների հետ:

        Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է oրենքներ

 Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «Աշխատանքի պետական տեսչության մասին»  ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին»  ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Հրանտ Ալեքսանյանը ազատվել է վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական:

Արա Հարությունյանի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը:

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբերի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և նրա ենթակայության ներքո գործող` ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ (ԲՊԾ) ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվեց բույսերի պաշտպանությանը նվիրված հերթական սեմինար-պարապմունք (մինչ այս արդեն նմանատիպ պարապմունքներ են անցկացվել Մարտակերտում և Մարտունիում, իսկ մյուս շրջկենտրոններում էլ կանցկացվեն առաջիկայում), որին մասնակցում էին Ասկերանի շրջանի համայնքապետերը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն ու հողօգտագործողները: 

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Երբ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին հայ-ադրբեջանական ճշմարտության մի հատվածի մասին գիրք գրեց, ես անկեղծորեն տխրեցի։ Ոչ թե այն պատճառով, որ Այլիսլիին հեռացրին Գրողների միությունից, որը նա, սակայն, լքել էր տարիներ առաջ եւ իր ցանկությամբ, ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի գրողը զրկվեց պետական մրցանակից, որ նրա գրքերը այրեցին Բաքվում, որ նա դարձավ ազգի դավաճանի պես մի բան, Ռամիլ Սաֆարովի պես ՙհերոս՚ ունեցող ազգի խայտառակություն, այլ որովհետեւ Այլիսլին ադրբեջանցի է, ոչ թե հայ։ 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

185588.jpgՄարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն, Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրեւ բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա։ 

ԱՉՔ ՄԻ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՐԵՎԱՆԻԴ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ

Կան մարդիկ, որոնք ծնվում են մուրացկանի հոգեբանությամբ։ Այդպիսիները որքան էլ հարստանում`  իրենց հարուստ լինելը չեն նկատում ու միշտ գջլելու պահանջ են զգում։
Ժողիմաստասիրություններից
Այս իմաստախոսությունն ընկերոջս չի վերաբերում, որի մոտ հյուր էի գնացել ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ։ Քաղաքում հաճախակի էինք հանդիպում, իսկ երբ իր նախկին աշակերտ-դպրոցի տնօրենի խնդրանքով 1993 թվականի ապրիլից գյուղ տեղափոխվեց և իր դստեր ու կնոջ հետ դպրոցում աշխատանքի անցավ, այս երկրորդ անգամն է, որ հանդիպեցի։ 

ԼԻՆԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ

Հաշվետու է 
ԱրՊՀ ուսանողական ակտիվը
Դեկտեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչությունը գումարեց իր ամենամյա կոնֆերանսը, որին ներկա էին համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, հրավիրվածներ։ 

ԿԵՆՏՐՈՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի 20-ամյա հոբելյանը օրերս նշվեց մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում։ Բեմը բացվեց հետաքրքիր համայնապատկերով. սաները ցուցադրում էին Կենտրոնի ուղղվածությունները. ձեռքի աշխատանք, գեղանկարչություն, ասեղնագործություն... Այնուհետև Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո երեխաներն իջնում են դահլիճ՝ հանդիսատեսներին ցուցադրելով բազմաժանր ինքնաշեն նմուշները։ 
Subscribe to this RSS feed