Գրական-գեղարվեստական հերթական երեկոն Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, դեկտեմբերի 25-ին, նվիրված էր Արցախի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սոկրատ Խանյանի պոեզիային։
Երեկոն սկսվեց Ս. Խանյանի տեքստով գրված (երաժշտությունը՝ Հայկ Մանվելյանի) ՙԻմ Ղարաբաղ՚ երգի ձայնագրությամբ (երգիչ՝ Ռուբեն Մաթևոսյան)։