[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Դեկտեմբերի 2013

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

z.jpgՆոյեմբերի 29-ին Երևանում, ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին ԼՂՀ  ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ոլորտի մասնագետներ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է։ Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին։ Օրվա առանձնանշումը կարևորվում է ոչ թե նրանով, որ հորդորում է հոգածու և կարեկից վերաբերմունք  դրսևորել սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց նկատմամբ, այլև  ազդ է՝ ուղղված մեզ՝ նրանց կենսագործունեությունն ապահովելու, հանրային կյանքի տարբեր ոլորտներում նրանց  ներուժի դրսևորման լիարժեք հնարավորություն տալու համար։  

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ամերիկյան դատարանի շենքը անվանակոչվել է նահանգապետ Դեքմեջյանի անունով
Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանն իրենց ձեռքբերումների համար: 
Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: 

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ՙՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ՚ ՎԵՊԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

Ավստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: ՙ40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի՚ խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և ՙՖրանց-Վերֆել՚ կոմիտեն:

ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏ. ԴԵՌ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սա մեր տարածաշրջանի համար հազվադեպ երեւույթ է, գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ կարելի է սկսել փետրվարի կեսերից՚,-թվարկում է  ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշյանը:
Ավետյաց այդ երկիրը Արցախն է: 
Տարածքը, որ նկարագրվեց՝ Արցախի հարավային հատվածն է՝ Արաքսի հովիտը: Այստեղ արդեն երկրորդ տարին է՝ ամբողջ թափով հողերը եղեգից ու թփերից ազատագրելու աշխատանքներն են ընթանում: Արդյունքները հենց տեղում կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին:

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ՝ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

Siria.jpgՔաշաթաղի շրջանն այն տարածքն է, որտեղ բնակություն են հաստատել փախստականներ Ադրբեջանի հայաշատ տարածքներից, Աղետի գոտուց։ Վերջին տարիներին շրջանում սկսեցին բնակություն հաստատել նաև մեր հայրենակիցները Սիրիայից: 

ՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԿՈՓՄԱՆ ԴԱՐԲՆՈՑ

DSCN0900.JPGՄարտունու մարզահամալիրի տնօրեն Վլադիմիր Ղահրամանյանին գրասենյակում հանդիպելը պատահականություն էր: Հայտնի ֆիլմի հերոսի նման նա նույն ինքը ԼՂՀ վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի մարզիչն է, նույն ինքը` մարզադպրոցի մեթոդիստը, ով ամեն տեղ  լինում է` Ստեփանակերտում, շրջանի գյուղերում:

ԵՐԲ ԿԻՆՈԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹ

altԽորհրդածություններ  ՙՀարազատ թշնամի՚ սերիալի շուրջ
Բոլորովին  պատահաբար  մի օր դիտեցի ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության ՙՀարազատ թշնամի՚ հեռուստասերիալից  մի հատված։ Հետագայում ուշադրությամբ հետևեցի մի քանի սերիաների. հիասթափությունս խորն էր: Իսկապես հնարավոր չէ անտարբեր անցնել այսպիսի անորակ, հակամշակութային, հակադաստիարակչական կինոապրանքի կողքով: Հայի սպառող տեսակ, շուկայականություն, ագրեսիա և նևրոզային տրամադրություն. այսպիսին է հեռուստասերիալի բովանդակային ֆոնը: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Թամարա Քոչարյան-Պետրոսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

  ''Խոր ցավով տեղեկացա «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի մահվան մասին:

Subscribe to this RSS feed