[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2013

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

ԼՂՀ կառավարության` դեկտեմբերի 4-ին ընդունած որոշման համաձայն 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է 2013թ. դեկտեմբերի 28-ի շաբաթ օրը:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

1.jpgԴեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչությունում Արցախի պետական պարգև հանձնեց Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթահին։ Նա ՙԵրախտագիտություն՚ մեդալի է արժանացել ԼՂՀ  հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Արցախին մատուցած ծառայությունների համար։  

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

_MG_1353.jpgՎերջին  շրջանում  Արցախում  ակտիվացել  են  տոհմային անասնաբուծության  զարգացմանն  ուղղված   աշխատանքները։  Մասնավորապես, պետության  օժանդակությամբ    ԼՂՀ  գյուղատնտեսության  նախարարության  աշխատակազմի  անասնաբուծության  վարչության  կողմից  կազմակերպված ՝ տեղական  նախրի  որակական   ցուցանիշների բարելավմանն  ուղղված՝ տոհմային  ցուլերի   վաճառքը  հույս  է  ներշնչում,  որ  իրերի  նման  ընթացքի  պարագայում  Արցախում   կարձանագրվի  առկա  խոշոր  եղջերավոր  անասունների  մթերատվության  աճ։  

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

3.JPGՄեծարգո կոնգրեսականներ,
Հարգարժան դեսպան Մարգարյան,
Թանկագին հայրենակիցներ,
Տիկնայք և պարոնայք

THE WASHINGTON TIMES. ՙՕԲԱՄԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՚ ԲԱՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱՏՕ-Ի ԳԾՈՎ ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՈՏ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ ՉԱՌԱՋԱՑՆԻ՚

183751.jpg Ինչպես հաղորդում է ՙThe Washington Times՚ պարբերականը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) միջոցառում է կազմակերպել Գլենդելում՝ կոչ անելով Օբամային Սմիթսոնյան ինստիտուտի թանգարանում ցուցադրման տրամադրել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի կողմից 20-րդ դարի սկզբին գործված եզակի գորգը, որն ի նշան երախտագիտության՝ մատուցվել է ԱՄՆ 30-րդ նախագահ Ջոն Քելվին Քուլիջին։ 

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիրովաբադյան իրադարձությունները. 25 տարի անց
Այն, ինչ 1988 թվականի նոյեմբերի վերջին տեղի է ունեցել Կիրովաբադում (Գանձակ), ինչպես և 80-ականների վերջի -90-ականների սկզբի մյուս իրադարձությունները, ցայսօր էլ պատշաճորեն  հետազոտված չեն, չեն լուսաբանված և ըստ արժանվույն գնահատված չեն։ Դրա հետ մեկտեղ հայտնի է գլխավորը. հենց Կիրովաբադի իրադարձությունները տվեցին հայերի հերոսական  ինքնապաշտպանության առաջին օրինակներից մեկը, որը թույլ տվեց կանխել զանգվածային կոտորածը։ 

ԱՆՏԱՐԲԵՐ ՉԼԻՆԵԼ ՆՐԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

alt1992 թվականից ի վեր ողջ աշխարհը դեկտեմբերի 3-ը նշում է որպես Հաշմանդամների միջազգային օր։ Սակայն դա չի նշանակում, թե տարվա մյուս օրերին հաշմանդամներն ուշադրության կարիք չունեն։ Պարզապես այդ օրը առիթ է մեկ անգամ ևս անդրադանալու նրանց հիմնախնդիրներին, հուզող հարցերին, ի մի բերելու դրանք և ծրագրեր մշակելու դրանց համատեղ լուծան համար։ Տարբեր երկրներում այդ կապակցությամբ  անց են կացվում միջոցառումներ, ակցիաներ, որոնցից անմասն չմնաց նաև մեր հանրապետությունը։

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ. ՈՐՔԱՆՈՎ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆ

Մեր երկիրն ստանձնել է հաշմանդամների ինտեգրման քաղաքականությունը, որը ներառում է  բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու խնդրի լուծումը, ինչը ժամանակ և միջոցներ է պահանջում: Խնդրի լուծման գործընթացների մասին զրուցեցինք Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության ՙՎիտա՚ ՀԿ-ի նախագահ, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

 048.JPGԴեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի հ. 7 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ ԼՂ հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի թաեքվոնդոյի  բաց  առաջնություն։ Մրցաշարին մասնակցեցին մարզադպրոցի և Ասկերանի  շրջանի Շոշ գյուղի  թաեքվոնդոյի խմբերի 60 մարզիկներ։ Առաջնության նպատակն է զարգացնել և զանգվածային դարձնել այս  մարզաձևը, ի հայտ բերել հանրապետության լավագույն պատանի մարզիկներին և համալրել հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի հավաքական թիմը։

Subscribe to this RSS feed