Items filtered by date: Երեքշաբթի, 14 Մայիսի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒԹՅՈՒՆ

             Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական եւ հարկային մարմինների ղեկավարների հետ: 

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հերթական անգամ Մայիսյան եռատոնի նախօրեին՝ մայիսի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ դրամական օգնություն տրամադրվեց հանրապետության երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի բնակիչ, բարերար Անդրանիկ Զորայանը շուրջ 4 մլն 53 հազ. դրամ հատկացրեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառված՝ մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած 47 երեխաների։ Յուրաքանչյուր երեխայի հատկացվել է 86 հազար դրամ։ Ծրագիրն իրականացվում է 2008 թվականից։ 

ՙՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ ՈՉՆՉԻ ԱՌԱՋ՚.

Այազ Մութալիբովն այս կարգախոսով ձեռնարկեց ռազմական ագրեսիա 
ինքնորոշված ժողովրդի դեմ
Ադրբեջանի արտաքին քարոզչության նպատակները ղարաբաղյան խնդրում վաղուց արդեն ակնհայտ են. Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ադրբեջանական ռազմական ագրեսիան վերագրել հայկական կողմին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը դիտարկել Հայաստան-Ադրբեջան հարթությունում, իսկ արցախահայությանը պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված հայկական պատմական տարածքները հայտարարել ադրբեջանական։ 

ԱՐՑԱԽՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԲՈՒՐԴ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԻ

Արդեն շաբաթներ շարունակ չի դադարում աշխատանքային եռուզեռը նախկին Ղարմետաքսկոմբինատի պահպանված արտադրատարածքում: Բազմաթիվ աշխատողների ներկայությունը եւ մեքենաների անդադար ելումուտը հուշում են, որ այստեղ  ինչ¬որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ:
Շենքի մի հատվածը բամբակից  կտորի արտադրամասին է հատկացված: Այստեղ արդեն ակներեւ են առաջին արդյունքները: Երկու տասնյակից ավելի հաստոցներն, այսպես ասած, փորձնական շրջան են անցնում: Դրանք շուտով արտադրության մեջ են ներգրավվելու: Արտադրված  կտորն առաջին հերթին ներքին պահանջարկի լրացմանն է ուղղվելու: 

ՁԻՈՒ ԴԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

300401.jpgՀայաստանում և Արցախում նախկինում ձիաբուծության գեղեցիկ ավանդույթներ կային։ 
Սակայն մեծ զարմանք  է պատճառում այն փաստը, որ մյուս  հանրապետությունների նման Հայաստանը  և Արցախը հրաժարվեցին հրաշք  այս կենդանուց։ Այնինչ, ցանկալի է, որ ձիաբուծությունը զարգացում ապրի Արցախ  աշխարհում։ 

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ

DSCN9891.jpgՄայիսյան եռատոնի կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական  հաստատություններում անցկացվում են Արիության դասեր՝ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների մասնակիցների, ԼՂՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների պատասխանատուների, ՊԲ գեներալների, սպաների մասնակցությամբ։ Հանրակրթական դպրոցներն այդ նպատակով միջոցառումների հատուկ ծրագիր են իրականացնում։ 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԸ

0058.jpgԹատրոն և գոյամարտ։ Առաջին հայացքից անհամատեղելի հասկացություններ են, սակայն հետպատերազմյան տարիների հետահայաց բարձունքից դիտարկելով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործունեությունը Գոյամարտի տարիներին, պարզ ու հստակ երևում է, որ ինչպես հազարավոր ղարաբաղցիներ, այնպես էլ մեր արվեստագետներն իրենց հիմնավոր մասնակցությունն են բերել Արցախյան ազգային¬ ազատագրական պայքարին։

ԱՐՑԱԽՑՈՒ ՏՎԱԾ ԴԱՍԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Tumanyan.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 1-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայտնի գործարար և բարերար, արմատներով արցախցի Միքայել Արամյանցի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես և վավերագրական ֆիլմի դիտում: Միջոցառումներին ներկա էր ՙՄիքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ՚ գրքի հեղինակ, նույնանուն տեսաֆիլմի նկարահանող խմբի անդամ Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆԸ, որը սիրով համաձայնեց հարցազրույց տալ մեր թերթին:
Subscribe to this RSS feed