
Մայիսյան եռատոնի առթիվ գեղեցիկ նվեր մատուցեցին արցախցի դպրոցականները։ Օրերս Երևանում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ՙՆախնական զինվորական պատրաստություն՚ (ՆԶՊ) առարկայից անցկացված դպրոցականների օլիմպիադայում Արցախի թիմը Հայաստանի 11 մարզերի մեջ գրավեց առաջին տեղը։ Երկրորդ տեղում Տավուշի, երրորդ՝ Արագածոտնի մարզի հավաքականներն էին։
Դպրոցական օլիմպիադաների ծրագրում ՆԶՊ առարկան ՀՀ-ում ներառվել է 2011 թվականից, իսկ Արցախում՝ այս տարվանից։ Եվ առաջին անգամ մասնակցելով՝ արցախցիները հաղթանակ գրանցեցին։