[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 20 Մայիսի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ

           20.05.13_Patara_Hushahamalir__1__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

         Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար "Շուշիի ազատագրման համար" մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը եւ Արթուր Գասպարյանը:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԾԱՀՈՂՈՒՄ

 Արցախյան գոյապայքարի  սկզբնափուլում օրվա հրամայական դարձավ Բերդաձորի պաշտպանությունը,  ուստի կարճ ժամանակում ստեղծվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ. նախագահ՝ Անդրանիկ Հարությունյան, փոխնախագահ՝ Առնո Մկրտչյան: 1988-ի վերջերից մինչև Բերդաձորի անկումը՝ 1991 թվականի մայիսի կեսերը, արծվաբույնը պաշտպանվեց տեղացի, Հայաստանի ու Արցախի տարբեր վայրերից եկած տղաներից կազմված կամավորական ջոկատների կողմից:

ՍԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արցախահայության խաղաղ պայքարին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով, խաղաղ բնակչության տեղահանության կազմակերպմամբ։ 
Հադրութի  շրջանը  համարյա լրիվությամբ գտնվում էր շրջափակման  մեջ, միակ  ճանապարհը, որը շրջանը կապում էր Ստեփանակերտի  հետ, գտնվում  էր  անմխիթար վիճակում։ 
Այդ  տարիներին շրջանի  տնտեսությունները զգալի  վնասներ  կրեցին. տնտեսություններից  և  բնակչությունից  ազերները գողացան մոտ  4100 գլուխ ԽԵԱ, 11000 գլուխ ՄԵԱ, տասնյակների  հասնող  շարժական  միջոցներ:

ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԴԱՍ

 1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Խորհրդային Միության ղեկավարությունը ձեռնարկեց մի հրեշավոր գործողություն մեր ժողովրդի նկատմամբ, որն անվանվեց ՙՕղակ՚ (ՙԿոլցո՚): Խորհրդային  բանակի զինվորների և ադրբեջանական օմօնի՝ մինչև ատամները զինված զորամիավորումները հարձակում ձեռնարկեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի վրա՝ տեղահան անելով հայ բնակչությանն իր դարավոր օջախներից, սպանելով հարյուրավոր մարդկանց: Այդ օրերի մասին է իմ ռեպորտաժը (որոշ փոփոխություններով), որը տպագրվել է ՙԵրեկոյան Երևան՚ թերթում, 1991 թվականի մայիսյան համարներից մեկում:

ԳԻՐՔ, ՈՐԸ ԿԱՅԱՑԵԼ Է

5555.jpgՍտեփանակերտ։ Վաղ առավոտ։ Հեռախոսազանգ։ Լսափողից հնչող ձայնը՝ տենորից անց, մոտ է բարիտոնին։ Լեզուն՝ ռուսերեն։ Մաքուր։ Առանց առոգանության։ Ակնհայտորեն հայ չէ։ Թեև հայրենակիցներիս մեծամասնությունը ռուսերեն խոսում է գործնականում առանց առոգանության։ Բայց սա բոլորովին այլ դեպք է։ Այստեղ երևում է, ավելի ճիշտ՝ լսվում է, որ ինձ հետ խոսում է ոչ թե պարզապես ռուսալեզու, այլ հենց ռուս մարդ։
Եվ չսխալվեցի։ Հեռախոսային հասցեատերը ներկայացավ՝ Վիկտոր Կոնոպլյով։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             HH_Azg.Joxov_Info__1_.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ երախտավորների

           Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ երախտավորների:

Երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Յուրա Ալեքսանի Խաչատրյանը պարգեւատրվել է  "Մարտական ծառայություն"  մեդալով:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների  համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգեւատրվել է "Վաչագան Բարեպաշտ" մեդալով։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:

_Shavarsh_Qocharyan_Info_.jpgՀանդիպմանը քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Subscribe to this RSS feed