
Մայիսի 20-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկեցին 2012-2013 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։
Ինչպես տեղեկացրեց ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը, այս տարի մայր բուհը կունենա 1032 շրջանավարտ, որից 790¬ը՝ բակալավր և 242¬ը՝ մագիստրոս ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման բաժիններից (28 մասնագիտությունների գծով)։ Ա. Աբրահամյանի խոսքերով՝ բուհն ավարտողների շրջանում զգալի թիվ են կազմում խելացի, բանիմաց կադրերը, որոնցով համալսարանը, հիրավի, կարող է հպարտանալ։