[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 07 Մայիսի 2013

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ Է՚ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

37603.jpgԻնչպես հայտնի է, ապրիլի 22-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում ՙՀայերենն իմ սրտում է՚ վերտառությամբ համահայկական երիտասարդական համաժողով էր կազմակերպվել, որին մասնակցում էին աշխարհի 30 երկիր ներկայացնող շուրջ 500 հայ  երիտասարդներ: Արցախից համաժողովին մասնակցում էին հանրապետությունում գործող ՙՀայկի Սերունդ՚, ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) ՙԱրցախյան միասնություն՚ և այլ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ԼՂՀ մշակույթի նախարար Ն. Աղաբալյանի գլխավորությամբ: Օրերս նրանք վերադարձան Երևանից և սիրով համաձայնեցին իրենց տպավորություններով կիսվել մեզ հետ: 

ՙՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆԸ՚ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ttt.jpgՙՀայ համայնքը՝ հայ ուսանողությանը՚ հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում։ Հիմնադրամի առանցքային ծրագիրն անվանական կրթաթոշակների հատկացումն է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին։
Հիմնադրամի հովանավորներ են հանդիսանում իրենց գիտական և մասնագիտական գործունեությունում բացառիկ հաջողությունների հասած մեր հայրենակիցները և ընտրած բիզնեսում առաջատար հանդիսացող իրավաբանական անձինք։ 

ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի որոշմամբ 2013թ. ապրիլի 1-30-ը Շուշիի շրջանում հայտարարվել է սանմաքրման, բարեկարգման և ծառատնկման միամսյակ: Ստեղծվել է աշխատանքները համակարգող հանձնաժողով՝ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մ. Խաչատրյանի նախագահությամբ: 

ԵՌԱՏՈՆԸ՝ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Մայիսյան եռատոնը արցախցիներիս համար ամենասիրված տոներից է։ Իսկ որպեսզի  մայրաքաղաք Ստեփանակերտն ավելի գեղեցիկ ու բարետես ՙհանդերձանքով՚ ներկայանա իր քաղաքացիներին ու  հյուրերին՝ տոների նախօրյակին նախապատրաստական առանձնահատուկ աշխատանքներ են տարվում, որոնք վերահսկվում են քաղաքային համայնքի ղեկավարության կողմից։ Այդ նպատակով Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, մշակվել իրականացվող աշխատանքների պլան-ծրագիր։ 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

hhh.jpgՄայիսի 4-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ դոկտոր Մարինե Մխիթարյանի ՙԻմ սիրտը լեռներում է՚ լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որի կայացմանն աջակցել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ցուցահանդեսը բացեց Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Գեղանուշ Նարիմանյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսի հեղինակին և նրա` որպես լուսանկարչի, անցած ճանապարհը: Ցուցահանդեսին իր մասնակցությունը բերեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ձին տարիքն առած, փորձված երիվար էր, բոլոր որձատների նման տխուր-տրտում աչքերով և հլու-հնազանդ կանգնել-սպասում էր, մինչև տերը կթամբեր: Ջահել տղամարդը ուշացումով նկատեց, որ ձին` ականջները խլշած, ուշադիր, մի տեսակ հարցական հետաքրքրությամբ (մարդու նման) նայում է իրեն, ասես ամբողջ կյանքում սպասել կամ առնվազն երբևէ տեսել է ինչ-որ տեղ ու հիմա ճգնում է վերհիշել: Այդ կպչուն հայացքում հեգնանքի նման մի բան կար ծվարած, և տղամարդը շուռ գալով փախցրեց աչքերը. իբր շրջապատն է դիտում հափշտակված, հիանում հայրենի եզերքի աշնանանախշ գույներով և իբր թե նույնիսկ չի նկատում ծեր յաբուի գոյությունը: Ձիու աչքում երևի թե նա շատ ծիծաղելի պիտի լիներ այդ պահին:
Subscribe to this RSS feed