[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 09 Մայիսի 2013

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

 090513_Eraton_Info.jpgՄայիսի 9-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Սիրելի՛  հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Subscribe to this RSS feed