[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

sssssssss.jpg Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում նախարար Անդրանիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում խաղողագործության ոլորտի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումը նպատակ էր հետապնդում համատեղ քննարկել ոլորտի առջև ծառացած խնդիրները և փորձել գտնել համապատասխան լուծումներ, ինչպես նաև ուղիներ`  խաղողագործության հետագա զարգացման համար։ 

ՀՈՒՆՁՆ ՈՒ ՀԵՐԿԸ՝ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ

rrrrrrr.jpgՔաշաթաղի շրջանում, ըստ աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի,  սեպտեմբերի 17-ի դրությամբ հնձվել է 14420հա հացահատիկ, որից ցորեն՝ 5079հա, գարի՝ 8578հա,  հաճար՝ 763հա: Ստացվել է 22622,3տ (15,6 ց/հա) համախառն բերք, որից ցորեն՝ 8605,9տ (16,9ց/հա), գարի՝ 12698,9տ(14,8ց/հա), հաճար՝ 1317,5տ (17,3ց/հա): 

ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԽՍՏԱՑՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՀՐԱՏԱՊ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Ժողովրդավարության դասընթացներ Իլհամ Ալիևի համար 
Անցած քաղաքական շաբաթն Ադրբեջանի համար բավականին անհաջող ընթացք ունեցավ. շաբաթն սկսվեց և ավարտվեց նախազգուշական հայտարարություններով։ Մի կողմից` ԱՄՆ պետքարտուղարությունը, մյուս կողմից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գրեթե միաժամանակ նպատակահարմար գտան  հիշեցնել ադրբեջանական ղեկավարությանը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԱՎԵԼԻ ԾԱՂԿՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ

60.jpgՄարտունու շրջանի խոշոր ու շեն գյուղերից է Ղուզե Ճարտարը: Խորհրդային տարիներին գյուղն ուներ 2100-2200 բնակիչ: Այսօր համայնքն ունի 1800 բնակիչ` 480 տնտեսությամբ:
Այստեղ կրթամշակութային օբյեկտների, ենթակառուցվածքների շինարարությունն ու բարեկարգումը գերազանցապես կատարվում են բարերարների աջակցությամբ։ 

ՏՈՆԸ ԽԹԱՆ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՍՊՈՐՏԸ

DSC_8948.jpgԱրցախում նշվեց Ֆիզկուլտուրնիկի օրը
Արդեն չորրորդ տարին է՝ Սեպտեմբերի 17-ը Արցախում նշվում է որպես Ֆիզկուլտուրնիկի օր։ Տոնը մեկ անգամ ևս փաստում է, որ մեր հանրապետության իշխանությունները վերջին տարիներին որդեգրել են սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման նոր ռազմավարություն։ 

ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԸ

DavtyanKaro.jpgԿարո Դավթյանը մեր այն երևելի գիտնականներից է, ում կյանքն ու գործունեությունը լի են դեգերումներով, ճակատագրի դառը հարվածներին դիմագրավումով։ 
Ծնվել է 1904 թվականին, Վանի նահանգի Կարկառ գավառի Տափ գյուղում։ Երեք տարեկանում, 1907 թվականին, ընտանիքի հետ փոխադրվել է հարևան գավառի Նարեկ գյուղը։

ԱՐՑԱԽՑՈՒՆ ՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՇԱՃՈՂ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՆՎԵՐ

6_cr.jpgԱմեն մի  ժողովրդի սերունդների ավանդներն ու գիտելիքները կուտակվում են  նրա բառարաններում: Արցախի ժողովրդի լեզվի ու պատմության  գիտական հուշարձան է Արմեն Սարգսյանի` վերջերս լույս տեսած ՙՂարաբաղի բարբառի բառարանը՚ աշխատությունը: 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

Ս.թ սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում  ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ  Սթիվեն Փաունդին և Ջոն Ուիթինգդեյլին:

ՏՈՂԻ ՄԵԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այս տարի շարունակվեցին Տողի մելիքական ապարանքի վերականգնման աշխատանքները։ Պալատային համալիրի նշանակության և աշխատանքների ընթացքի մասին է պատմում վերականգնման գլխավոր ճարտարապետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԸ։ 
Subscribe to this RSS feed