[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2013

Նախագահ Բակո Սահակյանն սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մի խումբ մասնակիցների հետ:

Հանդիպմանը քննարկվել է տարբեր երկրներում եւ միջազգային հարթակներում Արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ստույգ եւ օբյեկկտիվ տվյալների տարածման, Սփյուռքի տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՙՁԵԶԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ՚

varch_1.jpgԱրցախի պետական համալսարանի` վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթներից է առաջին կուրսեցիների երդման արարողությունը։ Այն անց է կացվում հանդիսավոր պայմաններում՝ Արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողի մոտ, որը համալսարան ոտք դնող յուրաքանչյուրի համար դառնում է սրբատեղի։ 

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՑՈՂ ՀԱՅԵՐ ԿԱՄ՝ ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ

Խոսելով հայ ինքնության բազմատարրության մասին` Գարեգին Նժդեհն ասել է. ՙԱվելի ողբալի է  սակայն հոգեբանական ցրվածությունը՚:
Բնավ հակված չլինելով քննադատելու միջմշակութային և միջէթնիկական շփումներում և ստրատիֆիկացված բազմաէթնիկ հանրույթում սոցիալական և հոգեբանական տեսակետից առողջ հոգեբանական հարմարվողականության դրսևորումն ու պարիտետային (հավասարության հիմունքներով) հարաբերությունների հաստատումը, նշենք, որ վերջնականորեն ձևավորված ինքնություն չունեցող մարդիկ հակված են և դրսևորում են կոնֆորմիստական (զիջողական) վարքագիծ:

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԴԻՏԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԹՈՔ ՇՈՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատաբար է արտահայտվում այս երկրի նոր կառավարության մասին, պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ? Մուրսիի վերադարձը իշխանություն:

Հաշվի առնելով Էրդողանի անցանկալի միջամտությունը Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի և նրա վարչապետի դեմ: Եգիպտական թերթերը լիքն են հակաթուրքական զեկույցներով և խմբագրականներով: 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

13.jpgԳյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության հիմքն է, նրա զարգացումը` երկրի անվտանգության ապահովության խնդիր: Ի՞նչ է արվել ու ի՞նչ աշխատանքներ են ընթանում գյուղատնտեսության ասպարեզում Մարտունու շրջանում: Հարցերին պատասխանում է շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի պետ Միքայել  ԲԱԲԱՅԱՆԸ:
-Պարոն Բաբայան, նախ, անդրադառնանք ընթացիկ գյուղատնտեսական տարում կատարված աշխատանքներին։ 

ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

khachverac.jpgԽաչվերաց   տոնը   Հայ   Առաքելական  եկեղեցու հինգ  տաղավար   տոներից   վերջինն  է:  Այն   Խաչին   նվիրված  տոներից   ամենակարևորն  է,  որովհետև  նվիրված  է  գերությունից  Խաչի    վերադարձին և  փառաբանությանը:                      Հայ   Առաքելական   Եկեղեցին   Խաչվերաց   տոնը   տոնում  է  ի  հիշատակ  Տիրոջ Խաչափայտի`    պարսկական   գերությունից   Երուսաղեմ   վերադարձի   և  Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

 Հեռագրում ասված է.
Subscribe to this RSS feed