Items filtered by date: Երեքշաբթի, 09 Դեկտեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր

   Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգեւատրվել է  "Մարտական ծառայություն" մեդալով։

ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱԳՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Անցած շաբաթ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջեով նախատեսված ֆինանսավորման մասին զեկուցեցին Արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվական ոլորտների ղեկավարները։

ԵԿԱՎ ՈՒ... ՄՆԱՑ

 6666.jpgՄի սիրիահայ  աղջկա պատմություն

Շողիկ  Չուլջյանն Արցախում ապրում է արդեն 7 ամիս, աշխատում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության պետական վարչությունում։ Մինչ այդ նա ապրում էր Սիրիայի Հալեպ քաղաքում, աշխատում ու ստեղծագործում էր, ի դեպ, նա շատ լավ նկարում է, ծրագրեր ու սպասելիքներ ուներ  ապագայի հանդեպ։  

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

DSC01160.JPGԴեկտեմբերի 6-7-ը Ստեփանակերտի թիվ 3 դպրոցի մարզադահլիճում կայացավ Արցախի  պատանի ձյուդոիստների  2014թ. բաց առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին Ստեփանակերտի և Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղի ձյուդոյի բոլոր յոթ խմբերի շուրջ 80 մարզիկներ։ Առաջնության նպատակն էր խթանել մարզաձևի հետագա զարգացումն ու մասսայականացումը, ի հայտ բերել լավագույն ձյուդոիստներին և համալրել Արցախի հավաքական թիմը։ 

Հաղորդագրություն

Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Subscribe to this RSS feed