[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 14 Փետրվարի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 14-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

            140214_QaxtarayutyunPargevatrum__Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 14-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Նախագահ Սահակյանը ԼՂՀ քաղծառայության խորհրդի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել գերատեսչության մի խումբ աշխատակիցների: 

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ` Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:

Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրվել են՝

''Երախտագիտություն'' մեդալով ՝

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՇՏ ԵՎ ՈՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ

Ստրասբուրգում փետրվարի 5-6-ն անցկացված Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի մանրամասները ՀՀ Ազգային ժողովում տեղիք են տվել թեժ քննարկումների։ Վիճաբանություններն ընթացել են գլխավորապես այն  իրողության շուրջ, որ նիստն ավարտվել է անարդյունք, այսինքն՝ անհնար է եղել համատեղ հայտարարության ընդունումը։ 

ԵԿԵԼ ԷԻՆ ՏԻՐՈՋ ԼՈՒՅՍՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

untitled.jpgՏյառնընդառաջի տոնը փետրվարի 13-ին սկսվեց ժամերգությամբ, որը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Այնուհետև սկսվեց ժողովրդական տոնախմբությունը, որի սկիզբն ազդարարեց զուռնայի զիլ նվագը։ 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ստորագրել է հրամանագիր

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ստորագրել է հրամանագիր Ջիվան Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` 6 տարի):

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին եւ նրան հանձնել ՛՛Երախտագիտություն՛՛ մեդալ:

130214Varooj_Kureghian_Info.jpgՀանդիպմանը, որին մասնակցում էին բարերարներ Գուրգեն Մելիքյանը եւ Էմիլ Մայիլյանը, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գնդապետ Մխիթար Գրիգորյանն ազատվել է   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ:

1.jpgՆախագահ Սահակյանը կարեւորել է արտախորհրդարանական ուժերի հետ մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների քննարկումը` նշելով, որ այն օգտակար է դրանց արդյունավետ լուծման եւ քաղաքական կուլտուրայի հետեւողական զարգացման համար:

Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցների պարգևատրում կառավարությունում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Subscribe to this RSS feed