[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 21 Փետրվարի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին:

        210214ArmenHovhannesyanTsnoghner_Info.jpgՆախագահն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

 98.jpgԻնչպես  արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 14-15-ը մասնակցել է Եվրոպական  ազատ դաշինք քաղաքական կուսակցության 12-րդ վեհաժողովի աշխատանքներին՝ հրավիրյալի կարգավիճակով, որը տեղի է ունեցել Իսպանիայի Գալիսիա նահանգի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում։ 

ԻՍԿ 88-Ի ՈԳԻՆ ՉԻ ՄԱՐԵԼ...

Փետրվարի 20-ը մեր տոնացույցում նշվում է որպես Վերածննդի օր։
Պատմական այդ օրվան էր նվիրված Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառումը, որին ներկա էին Ղարաբաղան շարժման ակտիվիստներ, ուսանողներ։ 
Շարժման առաջատար ուժը մտավորականությունն էր, երիտասարդությունը։ 

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ

966.jpgԱրցախցի ռեժիսորի ֆիլմը ցնցել է բազմաթիվ հեղինակավոր կինոդահլիճներ
Արմատներով արցախցի ռեժիսոր Արա Առուշի (Առուշանյանի) ՙՈրսորդը՚ ֆիլմը ընդգրկվել է Մենհեթենի միջազգային կինոփառատոնի (փետրվարի 28-ից մարտի 2-ը) ՙԼավագույն ֆիլմ՚ անվանակարգում։ Փառատոնին մասնակցելու համար պայքարել են 130 երիտասարդ ռեժիսորներ, որոնցից ընդամենը 12-ին է հնարավորություն ընձեռվել իրենց գործերը ներկայացնել ՄԱԿ-ի կինոսրահում։ 

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Tigran.jpgՓետրվարի 18-19-ը Ասկերանի շրջանային մարզադպրոցում կայացավ պատանի շախմատիստների շրջանային թիմային առաջնությունը: Մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի,  Խնձրիստանի, Խաչենի 20 պատանի շախմատիստները:
Subscribe to this RSS feed