[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 25 Փետրվարի 2014

ԿՄՇԱԿՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄ

65_1.jpgՓետրվարի 21-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին հրավիրված էին Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ Վլադիմիր Սարգսյանն ու ծառայության շրջանային ստորաբաժանումների ղեկավարները։ 
Ողջունելով ներկաներին`  գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ասաց.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ

na3.jpgԱրդյո՞ք բոլոր տնտեսավարողներն են հարկային մարմնին ամբողջական ծավալները ներկայացնում: Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) ներկայացուցիչները ոչ միայն կասկածներ, այլեւ այդ կասկածները հիմնավորող փաստեր ունեն: Դրանք քննարկվել են հենց շահագրգիռ կողմի հետ: Օրերս հարկային պետական ծառայությունում Ստեփանակերտի եւ խոշոր հաց արտադրող տնտեսավարողների հետ  հանդիպել են ծառայության պատասխանատուները:

ՙԻՆՍԹԻԳԵՅԹԸ՚ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ

288.jpgՍտեփանակերտում կբացվի ռոբոտաշինական լաբորատորիա
Ինսթիգեյթ՚ ընկերության հիմնադիր և գլխավոր ինժեներ,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահագն Պողոսյանը փետրվարի 17-ին հրավիրել էր մամուլի ասուլիս՝ իրազեկելու ընկերության կողմից իրագործվող, մասնավորապես` Արցախում նախատեսվող կրթական ծրագրերի, այդ թվում` ռոբոտաշինության լաբորատորիայի ստեղծման մասին։ 

ՀՅԴ. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՊԱՀՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 999.jpgՀայ հեղափոխական դաշնակցության հիմնադրման 123-ամյակին  էր նվիրված փետրվարի 21-ին Մշակույթի և երիտասարդության պալատում անցկացված տոնական միջոցառումը, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, պետական այրեր, դաշնակցական գործիչներ, Արցախի քաղաքական դաշտի և հասարակայնության լայն խավերի ներկայացուցիչներ։ 

ԼԻՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

erit.kazm.1.jpg2012-2013թթ. ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել են մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ: Երիտասարդության ակտիվացումն ինքնին խոսուն է: Մի շարք ՀԿ-ների ստեղծման դրդապատճառների և նպատակների մասին զրուցեցինք երիտասարդական կազմակերպությունների նախագահների հետ:

ԱՇԽԱՏԵԼ ԹԻՄՈՎ, ՕԳՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ՝ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԻ

Marine.jpgՄարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը (ՄՊՍԿ) շրջանում գործում է 1993թ. փետրվարի 1-ից: Այստեղ սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացվում է լրացուցիչ կրթադաստիարակչական աշխատանք, ստեղծված են պայմաններ նրանց հետաքրքրությունների զարգացման համար, զբաղվում են ստեղծագործական ունակությունների կատարելագործմամբ։

ՆՎԱԶԵԼ ԵՆ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ փետրվար ամսից եվրոպական տարածաշրջանում աճել էր գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական հաստատություններ։ 
Subscribe to this RSS feed