[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Փետրվարի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ,

 AnvtangKhorhurd.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

4525_cr.jpgԲնակարանների ձեռքբերման խնդիրն  առայսօր մնում է հրատապ: Պետության կողմից որպես խնդրի լուծման եղանակ ներդրված հիփոթեքային վարկավորման մեխանիզմը  միայն մասնակի լուծեց խնդիրը:  Իսկ որոշ քաղաքացիների համար  վարկերը վերածվեցին իսկական պատուհասի: 

ՎԵՐՋԱՊԵՍ...

Օրերս մայրաքաղաքի փողոցներից մեկում գազելատիպ մի մեքենայի թափքի աջ կողին գրված  խոսքերից հաճելի զարմանք ապրեցի. գրությունն, իրոք, արտառոց էր՝ ի հակակշիռ շուկայական հարաբերությունների հրամայականով թխված ու սնկերի պես աճած, հոգնեցնող ու ոչինչ չասող կարգախոսների։

Այնտեղ (մեքենայի կողապատին) ոչ ավել, ոչ պակաս գրված էր. ՙՈրակը սկսվում է  կարգապահությունից՚։ Կարճ, բայց իմաստալից։

ԱՌԱՆՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԵԼՈՒ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Sumgait.jpg1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի Կենտկոմ հրավիրեցին ՙմտավորականության մի քանի ներկայացուցիչների՚։ Հեռախոսով հայտնեցին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել իր՝ Գորբաչովի կողմից գործուղված Վ.Ի.Դոլգիխը և Ա.Ի.Լուկյանովը։ Հանդիպումը կայացավ Կենտկոմի առաջին քարտուղար Կ.Ս.Դեմիրճյանի աշխատասենյակում։

ՙԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԻՄ ՄԵՋ՚

15_1.jpg1994թ. սեպտեմբերի 22-ին հայ անվանի բանաստեղծուհի, Հայոց Մեծ Տիկին Սիլվա Կապուտիկյանը մեկ շաբաթով Արցախում էր (ավաղ, վերջին անգամ)։ Նա հանդիպումներ ունեցավ  ՊԲ զորամասերում, Մարտունու և Շուշիի շրջաններում, այցելեց Ամարաս ու Գանձասար, Վանք գյուղում մասնակցեց ազատամարտիկ Անդրանիկի ու հոսպիտալի բուժքույր Սուսաննայի հարսանիքին (ի դեպ, դա պատերազմից հետո գյուղի առաջին հարսանիքն էր)։ 

ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ԱԱ՚-ը նախորդ համարներում արդեն լուսաբանել է երկու երիտասարդական կազմակերպությունների ստեղծման դրդապատճառները, նպատակներն ու ծավալած գործունեությունը:  Ներկայացնենք ևս մեկ երիտասարդական կազմակերպություն՝ ՙՀանուն Արցախի՚ ԵՀԿ, որի նախագահն է Գոռ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ՝ ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։  

ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ ՇԱՏ ԹԵԹԵՎ ԵՆ ՆՐԱ ՈՒՍԵՐԻՆ

DSC_5958.jpgԱյսօր վերջապես նստեցի գրելու մի կնոջ, հիանալի հայուհու մասին, որի մասին վաղուց էի ուզում գրել, բայց, չգիտես ինչու` հետաձգում էի: Գուցե պատճառն այն է, որ մտավախություն ունեի, թե նրան չեմ կարողանա ներկայացնել այնպես, ինչպիսին կա, և որ ունենալով վառ երևակայություն, ստեղծագործական ջիղ, ապրած հարուստ, իմաստալից կյանք, ինքը կարող է այդ ամենը սեփական գրչով ուրիշներից ոչ պակաս ներկայացնել: 

ՕԲՅԵԿՏԻՎԸ ՖԻՔՍՈՒՄ ԷՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1_2.jpgՏարիներ առաջ էր. ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը կտրուկ փոխեց իր մասնագիտությունը։ Նա հասկացավ, որ հայաստանյան իրականության մեջ կիրառական գիտությամբ զբաղվելը կարծես թե դառնում է անհետաքրքիր։ Նրա կարծիքով, դա հենց լճացման ամենացայտուն  տարիներն էին։ 
Subscribe to this RSS feed