[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 28 Փետրվարի 2014

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆՆԵՐ`ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

333.jpgՀայաստանի ազգային-հայրենասիրական դաշտում գործող ՙՍյունյաց արծիվներ՚ ՀԿ ղեկավար Խաչիկ Ասրյանը կազմակերպության մի խումբ անդամների հետ  Արցախի հանրակրթական ուսումնական հաստաություններին 250 օդամղիչ հրացաններ   նվիրելու առաքելությամբ փետրվարի 27-ին եղավ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում։ Ներկա էին դպրոցների տնօրեններ, զինղեկներ:

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Կառավարության հետ հերթական հանդիպումը նախատեսված էր ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգով, 99_1.jpgորը հրավիրվեց փետրվարի 26-ին։ Խորհրդարան- կառավարություն հարցուպատասխանն սկսվեց ժամը 13.00-ին։
Պատգամավոր Կամո Բարսեղյանի հարցը  մեկ անգամ չէ, որ հնչել է խորհրդարանի ամբիոնից։ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունն այս անգամ բարձրացնելով հարցը՝  կառավարությունից ակնկալում էր կոնկրետ գործնական քայլեր։ 

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԶՈՐ ՄԻՋՈՑ

Ոչ միայն գիտելիքներ տալ, այլև դաստիարակել խելացի, կիրթ և հայրենասեր սերունդ. այս խնդիրը լավագույնս լուծվում է մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցներում, որի առհավատչյան փետրվաի 25-ին Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցած միջոցառումն էր։ Հայրենասիրական երգերի փառատոնը, որն արդեն, կարելի է ասել, դարձել է ավանդական, հավաքել էր անշլագ դահլիճ. գերակշիռ մասը՝ դպրոցականներ, պատանիներ, մանկավարժներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ։

Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

 280214_Sumgait__Info.jpgՍումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ՎԵՐՀԱՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Khoj1.jpgԽոջալու. 22 տարի անց

Արցախյան ազատամարտի նշանավոր էջերից է 1992թ. փետրվարի  26-ի Խոջալուի ազատագրումը։ Մեր ազատամարտիկների կողմից կազմակերպված ռազմագործողության արդյունքում վերացվեց ադրբեջանական ևս մի կրակակետ, որտեղից ամեն օր հրթիռակոծվում էին Ասկերանը, Ստեփանակերտը, շրջակա մյուս բնակավայրերը։

Subscribe to this RSS feed