[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 06 Փետրվարի 2014

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ՙՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ՚

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության աճը Բաքվի կողմից իրականացվող՝ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հետևողական քաղաքականության արդյունքն է։ Այն չի կարելի դիտել որպես Ադրբեջանի՝ լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստություն։ 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Վերջերս Միացյալ Նահանգների Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը վերլուծական մի հոդված էր գրել հետևյալ վերնագրով՝ ՙԽզված կապ. հայկական գործարար համայնքը և մշակույթի կերտումը՚: 

ՔՈԼԱՏԱԿԻ ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ

Քոլատակում զուլալ, սառնորակ  ջրեր շատ կան, որոնց մեծ մասն սկսվում է գյուղից վերև կամ  հյուսիսային կողմում գտնվող լեռնաբլուրների շրջանից և հիմնականում բխում է գյուղի տարբեր թաղերում կամ դրանց մոտակայքում։ Դրանցից են Նովը, Քրոջ ջուրը, Ոտանց աղբյուրը, Հակոբավանքի, Քարին գլխի աղբյուրները և այլն։ Գյուղի հարավ-արևմտյան մասում գտնվում է  հանքային Թթուջուրը։ 

ՊԱՐՏՔԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ

Առողջապահության խնդիրները թերևս ամենասուրը դրված են հանրապետության գյուղական բնակավայրերում: Ոլորտում  վերջին տարիներին իրականացվող քայլերը տվել են իրենց դրական արդյունքները: Կատարվածի  և հետագա անելիքների մասին է ՙՀադրութի բուժմիավորում՚ ՓԲԸ տնօրեն Արա 
ԵՐԵՄՅԱՆԻ հետ հարցազրույցը։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԿԳՆ-ՈՒՄ

ashakertner.JPGՀունվարի 31-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙՌուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար՚ մրցույթի մրցանակների հանձնման արարողություն: Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել էր անցյալ տարվա նոյեմբերին, և ըստ կարգի մրցանակաբաշխությունը նախատեսված էր 2014-ին հունվարի 29-31-ը և փետրվարի 3-4ը` ՀՀ 12 քաղաքներում և Ստեփանակերտում:

ՙԱՐՄԱՏՆԵՐԻ ԵՐԹԸ՚ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 31-ին անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Ռոբերտ Բաբայանի ՙԱրմատների երթը՚ գրքի շնորհանդեսն էր ԼՂՀ ԱԿԱՀՄ հարկի տակ: Ներկայացնելով գրքի բովանդակային ու գաղափարական նպատակադրումները, շնորհանդեսը վարող տողերիս հեղինակը նկատեց սերունդների հաջորդականության արտացոլումը,     նախնիների հիշարժան գործերի ու պատգամների միջոցով երիտասարդությանը դաստիարակելու մեծ ներուժն ու անցյալի հիշատակները հավերժացնելու  Ռ. Բաբայանի հաջողված փորձը: 
Subscribe to this RSS feed