ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՀԱՅՏՆԵԼ ԻՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

- Published in Քաղաքական
Մարտի 18-ին և 19-ին վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:
Մարտի 18-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում 2013 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ՙՍերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն՚ (ՍՍՆՊԿ) ՓԲԸ¬ի տնօրեն Կարեն Ադամյանը և ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ (ԲՊԾ) ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Խաչատրյանը:
Լույս է տեսել ՙԱրցախապատում՚ մատենաշարի 3-րդ գիրքը, որը կրում է ՙՔարին Տակի հերոսամարտը՚ խորագիրը։ ՙՍոնա՚ գրահրատարակչությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ շարունակում է պատմության ու տարեգրության մասունքների հրատարակման ու պահպանման գործը։
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հայրենիքին, Հայ եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած նվիրյալ ծառայության ու վաստակի համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պարգեւատրվել է ''Վաչագան Բարեպաշտ'' մեդալով:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է ''Մարտական ծառայություն'' մեդալով: