[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 21 Հուլիսի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

98.jpgՀանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

210714 NavasardArqepiskopos -Info_1.jpgՀանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են եկեղեցու, պետության եւ հասարակության միջեւ կապերի ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԻ ԽՆԴՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՏՐՎԻ

 ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը  հուլիսի 16¬ին հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են խմելու և ոռոգման ջրի, խոտի մթերման, հողօգտագործողների պարտավորությունների կատարման և 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հետ կապված հարցեր:

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Հայ-վրացական գործընկերային հարաբերությունները մշտապես կարևոր նշանակություն են ունեցել ոչ միայն տնտեսական կապերի զարգացման, այլև Հարավային Կովկասում քաղաքական կայունության և խաղաղության պահպանման տեսանկյունից։ Աշխարհաքաղաքական շահերի գերակայությունից անկախ` երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը շարունակում է փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնել կողմերի համար։ 

ԿԱՇԵՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ ԵՆ ՄՏՆՈՒՄ

Արդեն մոտ երկու տարի է, ինչ շրջանառության մեջ է Կաշենի հանքավայր բառեզրը:  Ի տարբերություն Դրմբոնի՝ սա բաց հանք է, որի շահագործման համար նախկինից  էապես տարբեր մոտեցումներ եւ միջոցներ են պահանջվում: Իսկ այդ ամենը ՙԲեյզ մեթըլս՚-ի համար նշանակում է նոր ներդրումներ: Դրանց մի խոշոր մասն ուղղվել է տեխնիկական պարկի թարմացմանը եւ ժամանակակից պահանջներին համապատասխան նոր տեխնիկայի ձեռքբերմանը: Այս հարցում ՙԲեյզ մեթըլս՚-ի հիմնական գործընկերը ՙՑեպելին՚ կազմակերպությունն էր: 

ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

IMG_0017.JPGԱրդեն 4-րդ տարին է, ինչ Բերձորում կառուցվում է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենք (ճարտարապետ՝ Մ. Մելքումյան): 2013թ. շինարարությունը գրեթե դադարեցվել էր: Այս տարվա սկզբից ընդհատված շինարարությունը վերսկսվել և ընթանում է։ Շենքի երկաթբետոնե հիմնակմախքն ամբողջությամբ պատրաստ է: 

ՙԿՈՄԻՏԱՍ՚ ԵՐԳՉԱԽՈՒՄԲՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Nvard.jpgՖրանսիայի ՙԿոմիտաս՚ երգչախմբի համերգը Ստեփանակերտում տեղի ունեցավ հուլիսի 16-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում։ Դասական արվեստի երկրպագուները ջերմ ծափողջույններով  ընդունեցին երգչախմբի և խմբավար Ժան Բերբերյանի մուտքը բեմահարթակ։ Հաղորդավարը նշեց, որ երգչախմբի անդամները հիմնականում տիրապետում են  հայերենին, բացառությամբ երկու հոգու. վերջիններս այլազգի են, նրանք դաշնակահարներն էին՝ Լյուբա Ժեշևան և Գրիգորի Բալլեստերոսը։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

210714_GagigHarutyunyan__Info.jpgՀանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Subscribe to this RSS feed