
Այսպիսի խոսքեր կարելի է լսել դպրոցականների համար կազմակերպված ճամբարներում հանգստացողներից: Ցավոք, ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել դրանցում։
Հանրապետության տարբեր վայրերում և հիմնականում` Շուշիում, տարբեր կառույցների կողմից կազմակերպվում են հանգստի ճամբարներ: Այս տարի պետական միջոցներով ՙԱսպետ՚ ռազմամարզական շուրջօրյա ճամբարից բացի, որը երեք հերթափոխում ընդգրկում է բարձր դասարանների շուրջ 600 տղաների, Ստեփանակերտում հուլիսի 10-ից գործում են դպրոցներին կից ճամբարներ` հ.5-ում` ՙԱրևիկ՚ և հ.10-ում` ՙԼուսաբաց՚` 12-14 տարեկանների համար: Երկու հերթափոխում այստեղ կհանգստանան 250 երեխաներ: