[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 04 Հուլիսի 2014

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԸ ԱԶԴԱԿ՝ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ

IMG_6501_1_.jpgՍկսվել են  խաղահրապարակների անսարքությունների  վերացման աշխատանքները
Հունիսի վերջին Ստեփանակերտի հասարակությունը ցնցվել էր տեղի ունեցած դժբախտ պատահարից.  Հեքիմյան 11 շենքի  բակում կառուցված խաղահրապարակում խաղալիս, ճոճանակի անսարքությունը դարձավ  8 տարեկան երեխայի մահվան պատճառ: 

ՇՈՒՇԻԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

DSCF0478.JPGՀուլիսի 4-ը Շուշիի երեխաների համար նշանավորվեց ևս մեկ տոնակատարությամբ։ Շուքով նշվեց Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կառուցված՝ հերթական՝ 2-րդ խաղահրապարակի բացումը, որը կառուցվել է բարերարներ Բրայն և Ռոզի Պետրոսյանների հովանավորությամբ։ Նշենք, որ զույգը հովանավորում  է նաև Շուշիի ՙՊետրոսյան՚ ճամբարը, որտեղ, սկսած 2003 թվականից, ամեն տարի իրենց ամառային հանգիստն են անցկացնում շուրջ 600 մանուկներ, պատանիներ և երիտասարդներ։

ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ

Հուլիսի 3-ին Արցախի գիտական կենտրոնի հյուրերն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնագիտական բաժանմունքի մի խումբ գիտնականներ՝ բաժանմունքի ղեկավար Վիլեն Հակոբյանի գլխավորությամբ։ Այցի նպատակն Արցախում արտագնա նիստ անցկացնելն էր և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրների համատեղ քննարկումը։

ՙԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ԿՇԻՌԸ՚

Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից մեկի` Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) պատվիրակությունը վերջերս մեր հանրապետությունում էր Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով։ Կուսակցական համագումարին մասնակցելու առիթն օգտագործելով` պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական քաղաքական ուժերի և մեր հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ։ 

ՓՈՐՁԱԳԵՏ. ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՌԴ-ն ԿԱՐՈՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ, ԱԲՍՈՒՐԴ Է

Լավրովը ցանկանում էր վստահեցնել Ադրբեջանին, որ Հայաստանն առանց Արցախի է անդամակցելու Մաքսային միությանը՚,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցին այսպիսի գնահատական տվեց ՙՌազմավարական մշակումների կենտրոն՚-ի փորձագետ Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ։ Նրա համոզմամբ, թեկուզ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան Ադրբեջանին չի հրավիրել անդամակցելու Մաքսային միությանը, սակայն անդրկուլիսյան բանակցություններում դրված է այդ հարցը։ 

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է ԼՂՀ օրենքներ

 Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է ''Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին'', ''Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին''

Subscribe to this RSS feed